Հեռախոսային կենտրոնի մասնագետ

Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/03/2026
Պարտականություններ
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հեռախոսային կենտրոնի մասնագետի: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ: - Մուտքային, ելքային զանգերի սպասարկում՝ վերահասցեավորում բանկի համապատասխան ստորաբաժանումներն - Տեղեկատվության տրամադրում և հաճախորդների հետաքրքրվածության խթանում բանկի կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ - Արագ կարգավորում և լուծումների տրամադրում՝ հաճախորդների կողմից բարձրացված հարցերին - Հաճախորդների բողոքների, առաջարկների ու պահանջների բացահայտում և գրանցում - Քարտային մի շարք գործառնություններ իրականացում՝ զեղծարարական գործարքների վերլուծություն
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն - MS office փաթեթի և Հայկական Ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն - Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է - Կոնֆլիկտային իրավիճակներում բանակցելու հմտություններ - Հաղորդակցման հմտություններ - Թիմում արագ ինտեգրվելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում - Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Մասնագիտական Հմտություններ - MS Office - Հայկական ծրագրերի իմացություն Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Կոնֆլիկտի հարթում - Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն - Ճկունություն - Ներկայացման հմտություններ - Սթրեսակայունություն - Արագ կողմնորոշվելու կարողություն
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Հեռախոսային կենտրոնի մասնագետ/: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: