Վերլուծությունների և ESG բաժնի մասնագետ

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/03/2026
Պարտականություններ
ԱյԴի Բանկ ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի` Վերլուծությունների և ESG բաժնում Ֆոնդերի հետ համագործակցության և վերահսկողության, վարկային պորտֆելի ESG համապատասխանության և վերահսկողության խմբի մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար: - Իրականացնում է վարկային պորտֆելի ESG (Environmental, Social, Governance) պատասխանատու մասնագետի պարտականություններ - Ստուգում է վարկային հայտի համապատասխանությունը Բանկի ESG գծով պահանջներին, ըստ անհրաժեշտության այցելում է բիզնես գործունեության վայր - Գնահատում է ESG գծով ռիսկի աստիճանը և կազմում է ESG ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիր, հետևում է ծրագրի իրագործմանը - Ըստ անհրաժեշտության իրականացնում է մոնիթորինգներ ստուգելու ESG ռիսկի աստիճանը, կազմում է համապատասխան հաշվետվություններ - Իրականացնում է ESG գծով ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ, վերահսկողության գործառույթներ - Մասնակցում է վարկային պորտֆելի ESG (Environmental, Social, Governance) պահանջների մշակման, ներդրման և շարունակական զարգացման, ներքին իրավական ակտերի մշակման գործընթացին - Իրականացնում է նպատակային մոնիթորինգներ՝ Կորպորատիվ հաճախորդների վարկավորման ընթացակարգի պահանջներին համապատասխան, կազմում է նպատակային մոնիթորինգի հաշվետվություններ, քննարկում մոնիթորինգի արդյունքները անմիջական ղեկավարների հետ - Իրականացնում է վարկավորման ոլորտում ֆինանսավորում տրամադրող տեղական դոնոր կազմակերպությունների (ֆոնդերի), սուբսիդավորում տրամադրող պետական մարմինների հետ համագործակցությանը առնչվող գործառույթներ, ներկայացնում պահանջված հաշվետվութուններ - Ըստ անհրաժեշտության աջակցում է աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման, մասնակցում է մասնագիտական սեմինարների պատրաստման և ուսուցման գործընթացին:
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - ESG ռիսկերի նվազեցման միտվածություն - Ընդհանուր զարգացվածություն - Համակարգչային գիտելիքներ - Լեզուների իմացություն - Հաղորդակցման հմտություններ - Աշխատասիրություն - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն - Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - LSoft
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/jcacla Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: