Կորպորատիվ պրոդուկտների ծառայության ղեկավար
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
13/02/2026
Պարտականություններ
Ֆասթ Բանկ ՓԲ Ընկերությունն Կորպորատիվ պրոդուկների ծառայության ղեկավարի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակից։
- Կորպորատիվ պրոդուկտների ռազմավարության մշակում և իրականացում՝ մշակել և իրականացնել կորպորատիվ պրոդուկտների ռազմավարություններ, որոնք համապատասխանեն շուկայի պահանջներին և բանկի երկարաժամկետ նպատակներին
- Նոր պրոդուկտների մշակում՝ մշակել և ներդնել նոր ֆինանսական և ոչ ֆինանսական պրոդուկտներ՝ համապատասխանելով կորպորատիվ հաճախորդների պահանջներին և շուկայի նոր միտումներին
- Պրոդուկտների օպտիմալացում՝ աշխատել գործող պրոդուկտների բարելավման ուղղությամբ՝ շուկայում իրենց մրցունակությունն ապահովելու նպատակով
- Հաճախորդների պահանջների վերլուծություն և նրանց համար համապատասխան պրոդուկտների ստեղծում՝ ուսումնասիրել և վերլուծել կորպորատիվ հաճախորդների պահանջները և մշակել համապատասխան ֆինանսական ծառայություններ ու պրոդուկտներ
- Մասնաճյուղերի և բաժինների հետ համագործակցություն՝ սերտ համագործակցություն գործընկեր ստորաբաժանումների հետ՝ ապահովելու պրոդուկտների հաջող իրականացումը, վաճառքների աջակցության և բիզնեսի աճի համար
- Պրոդուկտների և ծառայությունների վերլուծություն՝ շուկայի և մրցակցության մանրակրկիտ վերլուծություն՝ առաջարկների կատարելագործման և նոր պրոդուկտների ներկայացման համար
- Բիզնես-գործընթացների կատարելագործում՝ մշակում և ներդնում բիզնես-գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման լուծումներ՝ պրոդուկտների հաջող ներգործությունը ապահովելու համար
- Պարբերական հաշվետվությունների և վերլուծությունների ներկայացում, որոնք կնպաստեն պրոդուկտների կառավարման արդյունավետությանը
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (Ֆինանսների, Բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում)
- 5 տարվա փորձ՝ կորպորատիվ պրոդուկտների զարգացման կամ բանկային ծառայությունների ոլորտում
- Վերահսկողության, ռազմավարական պլանավորման և թիմի ղեկավարելու հմտություններ
- Մասնագիտական գիտելիքներ շուկայի վերլուծության, հաճախորդների պահանջների գնահատման և ֆինանսական պրոդուկտների կառավարման բնագավառում
- Ճկուն կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ՝ տարբեր թիմերի, բաժինների և գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.lt/bqmwnm
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: