Մեթոդաբան
Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
18/02/2026
Պարտականություններ
ԱյԴի Բանկ ՓԲԸ-ն փնտրում է փորձառու մեթոդաբանի ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։
- Ապահովում է, որպեսզի մշակվող կամ փոփոխվող ներքին ակտերը համապատասխանեն օրենսդրության և Բանկի ներքին ակտերի պահանջներին, ինչպես նաև լինեն մշակված համաձայն Բանկի «Ներքին ակտերի մշակման և հաստատման կարգի» պահանջներին համահունչ
- Օժանդակում է պատասխանատու ստորաբաժանումներին ներքին ակտերի մշակման գործընթացում
- Տեղեկացնում է համապատասխան պատասխանատու ստորաբաժանումներին իրենց ներքին ակտերի վերանայման անհրաժեշտության մասին
- Ապահովում է, որպեսզի Բանկի գործունեության հետ առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հասանելի լինեն համապատասխան շահագրգիռ ստորաբաժանումներին
- Կազմում է միջոցառումների պլան նոր հաստատված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համար:
- Ապահովում է, որպեսզի լինի հասանելի ներքին ակտերի միասնական բազա Բանկի բոլոր աշխատակիցների համար
- Տրամադրում է մեթոդաբանական խորհրդատվության Բանկի աշխատակիցներին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ որպես մեթոդաբան
- Աշխատանքային փորձը բանկային ոլորտում ցանկալի է
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Բանկային օրենսդրության իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
- Հաղորդակցման հմտություններ
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու հմտություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.li/emgeuk
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: