Լիզինգային ծառայությունների մասնագետ
Կազմակերպություն
ԷվոկաԲանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/02/2026
Պարտականություններ
- Կորպորատիվ հաճախորդների հետ գործնական հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Տեղական և միջազգային մատակարարների հետ գործնական հարաբերությունների պահպանում,
- Մաքսային, տրանսպորտային և այլ պետական և ոչ պետական կառույցների, նախարարությունների հետ - Գործնական հարաբերությունների պահպանում,
- Նոր համագործակցությունների մշակում և ներկայացնում անմիջական ղեկավարին,
- Լիզինգով ձեռքբերվող առարկայի ուսումնասիրություն և ներկայացնում անմիջական ղեկավարին,
- Վարչության գործունեությունը կարգավորող Բանկի ներքին իրավական ակտերի մշակում,
- Կորպորատիվ հաճախորդների հետ լիզինգային պայմանագրերի կնքում,
- Շուկայի վերլուծություն, լիզինգային պրոդուկտի բարելավման գծով առաջարկությունների մշակում,
- Հաշվետվությունների պատրաստում,
- Ղեկավարի հանձնարարությամբ բաժնի այլ գործառույթների իրականացում:
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում` լիզինգային ծառայությունների ոլորտում,
- ՀՀ բանկային օրենսդրության, լիզինգի տրամադրման գործընթացների լավ իմացություն,
- MS Office ծրագրերի իմացություն,
- Ներգրավման և վաճառքների իրականացման զարգացած հմտություններ,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Վերլուծական ճկուն միտք,
- Արագ սովորելու ունակություն և ցանկություն,
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- AS-Bank
- Անձնական հմտություններ
- Անկախ աշխատելու հնարավորություններ
- Բանակցությունների հմտություններ
- Ճկունություն
Դիմելու Գործընթաց
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Լիզինգային ծառայությունների մասնագետ»:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Evoca-ն փնտրում է լիզինգային ծառայությունների մասնագետի, ով պատասխանատու կլինի կորպորատիվ և գործընկեր կառույցների հետ գործնական հարաբերությունների հաստատման ու պահպանման, լիզինգային գործարքների կազմակերպման համար: Կիրականացնի շուկայի վերլուծություն, ներքին իրավական ակտերի և հաշվետվությունների մշակում, ինչպես նաև նոր համագործակցությունների ներկայացում ղեկավարությանը:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- Բժշկական ապահովագրություն
- Ճամփորդական ապահովագրություն
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ
- Տոնական և տարեվերջյան բոնուսներ
- Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ
- Վճարվող հանգստյան օրեր
- Սպորտ փաթեթ
- Անգլերեն լեզվի դասընթացներ
- Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում)