Մասնագետ (Նոտարական բռնագանձումների իրականացման թիմ)
Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
06/02/2026
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի մեր Նոտարական բռնագանձումների իրականացման մասնագետի աշխատատեղը
- Նոտարական գրասենյակներում և Հարկադիր կատարման ծառայությունում Բանկի շահերի ներկայացում
- Նոտարին փոխանցված գործերի և հարկադիր կատարման փուլում գտնվող գործերի ընթացքի հետևում
- Հարկադիր կատարողի գործողությունների և կայացված որոշումների բողոքարկման իրականացում Դիմումների, միջնորդությունների, վերսկսման գրությունների, փաստարկների և նկատառումների ներկայացում
- Կատարողական վարույթի նյութերին ծանոթացում, ձեռնարկված կատարողական գործողություններին մասնակցության ապահովում
- Ամբողջական վճարման կամ տարաժամկետ վճարման պայմանավորվածության ձեռք բերման նպատակով արհեստավարժ և հարգալից բանակցությունների վարում
- Հաճախորդի ֆինանսական վիճակի գնահատման իրականացում
- Խնդրահարույց հաճախորդների հետ հաշտությունների կնքման և ձևակերպման գործընթացների կազմակերպում
- Հաճախորդների կողմից ստացված խնդրահարույց վարկերի վերաբերյալ դիմումների ուսումնասիրության իրականացում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում)
- Բանկային գործունեության, գրավներին և պայմանագրերին առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն
- Ֆինանսաբանկային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ
- Համակարգչային ընդհանուր գիտելիքներ
- Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն
- Փաստաթղթաբանություն վարելու կարողություն
- Բանակցություններ վարելու հմտություններ
- Թիմային աշխատանքի ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.lu/orvkmb
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: