Մասնագետ, Խնդրահարույց ակտիվների գործընթացների կառավարման բաժին
Կազմակերպություն
ԱմերիաԲանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/01/2026
Պարտականություններ
Ապահովվել Խնդրահարույց ակտիվների կառավարման ծառայության ներքին փաստաթղթաշրջանառությունը:
- Վարել և հավաքագրել Բանկի համապատասխան համակարգում խնդրահարույց գործերի բազան
- Հավաքագրել և ստուգել ստացված փոստային փաստաթղթերը
- Կազմակերպել վարկային գրավների գնահատման գործընթացը և իրականացնել վերլուծություն
- Մշակել հաճախորդների դիմումների պատասխաններ, վերջիններիս վերաբերյալ տարբեր գերատեսչությունների և պաշտոնատար անձանց հարցումների պատասխաններ
- Կազմակերպել ոչ դատական կարգով գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու փաստաթղթավորումը
- Կազմել անալիտիկ տեղեկանքներ
- Կազմել և ներկայացնել Ղեկավարին և իրավասու մարմնին պարբերական հաշվետվություններ, վերլուծություններ` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի
- Վարել բռնագանձման փուլում գտնվող գրավների և բանկին սեփականության անցած գույքերի իրացման փաստաթղթավորումը
- Կազմել պաշտոնական գրություններ
- Կանոնակարգել ծանուցումների գործընթացը
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- MS Office, ՀԾ համակարգերի գերազանց իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն
- Ցանկալի է համապատասխան աշխատանքային փորձ
- Վերլուծական և ճկուն մտածելակերպ
- Ինքնուրույն, թիմային աշխատանքի ունակություններ, կիրթ պահելաձև
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն
- Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
- Մասնագիտական Հմտություններ
- Փաստաթղթերի կառավարում
- Վարկեր
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.lt/evmvkw
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: