Գանձապահ «Մեղրի» մասնաճյուղում

Կազմակերպություն
ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Մեղրի, Հայաստան
13/02/2026
Պարտականություններ
ՖԻՆՔԱ Հայաստան ընկերությունը փնտրում է իր նոր աշխատակցին՝ «Մեղրի» մասնաճյուղի գանձապահին, ում հիմնական պարտականություններն են՝ վարկի տրամադրման և հետվճարների ընդունման և արտարժույթի փոխանակման հետ կապված գործարքների իրականացումը: - Կազմակերպել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժը, հետևել այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի պատշաճ լրացմանը - Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը, հաստատող փաստաթղթերում վճարողի և ստացողի կողմից պահանջվող ստորագրությունների առկայությունը - Իրականացնել արտարժույթի փոխանակման, ինչպես նաև արտարժութային և ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքներ - Իրականացնել վարկերի հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան - Հետևել կանխիկ գումարի հետ աշխատանքի համար սահմանած կարգի և հրահանգերի պահպանմանը, այն է՝ տեսանելի ձևով կանխիկի հաշվում, դրամարկղի մնացորդի ժամանակ առ ժամանակ ստուգում, տրամադրվող գումարի պատրաստում և ստուգում - Իրականացնել կանխիկ դրամի տեղափոխում - Իրականացնել վարկերի անկանխիկ հետվճարների հաշվապահական ձևակերպումներ - Ըստ պահանջի ներկայացնել հաշվետվություններ - Ներքին գործուղումներին մասնակցելու պատրաստակամություն
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն, կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները - Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն - Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ - Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին - Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն - MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունը ցանկալի է - Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է: - Պահանջվող թեկնածուի մակարդակը - Կրտսեր - Մասնագիտական Հմտություններ - MS Excel - ArmSoft բանկային ծրագրային ապահովում - Անձնական հմտություններ - Դրական վերաբերմունք - Խնդիրների լուծում - Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն - Ուշադիր
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.lt/mbbjso Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Մրցակցային աշխատավարձ - Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից) - Բժշկական ապահովագրություն - Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ - Դասընթացներ - Կորպորատիվ միջոցառումներ - Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն