Ոսկերիչ-գնահատող՝ Գավառ մասնաճյուղում
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Գավառ, Հայաստան
31/01/2026
Պարտականություններ
Ֆասթ Բանկի «Գավառ» մասնաճյուղում առկա է ոսկերիչ գնահատողի թափուր հաստիք։
- Իրականացնել վարկի տրամադրման և հետվճարման գործարքներ
- Ստուգել գրավ ընդունվող գույքը և ճշգրիտ գնահատել (հարգը, քաշը, թանկարժեք քարերը)
- Որոշել դրա դիմաց տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ սահմանված կարգին համապատասխան
- Ստուգել գնահատված գույքի գրավի պայմանագրում <ԳՐԱՎԻ ՆԿԱՐԱԳԻՐ> դաշտում նշված գրավի նկարագրի համապատասխանությունը փաստացի գրավադրվող զարդերի իսկությանը, հարգին և քաշին
- Ապահովել հետ վերադարձվող գրավի գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ նախապես հավաստիանալով, որ վարկը մարված է (պարտավորություն չկա)
- Ստորագրել գանձապահի կողմից կազմված ոսկու գրավադրմամբ վարկային և գրավի պայմանագրերը՝ դրանց իսկությունը ստուգելուց հետո
Կատարել մասնաճյուղի պահպանության աշխատանքներ
- Անհրաժեշտության դեպքում, ղեկավարի կամ գործընկերոջ բացակայության (արձակուրդ, անաշխատունակության թերթիկ և այլ) ընթացքում, ստանձնել նաև տվյալ աշխատակցի պարտականությունները
- Ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Հաճախորդների սպասարկման բիզնես էթիկայի նորմերի իմացություն
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Ուշադրություն, պատասխանատվություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office):
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- Բիզնես հարաբերությունների հաստատում/կառուցում
Անձնական հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
- Կոնֆլիկտի հարթում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.li/yqsrup
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: