Վարկային մասնագետ, ք․ Երևան
Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
12/02/2026
Պարտականություններ
Վարկային մասնագետը պատասխանատու է վարկային դիմումների ընդունման, վարկառուների ֆինանսական վերլուծության, վարկերի ձևակերպման և սպասարկման մշակույթի ապահովման համար՝ համաձայն Բանկի ներքին կանոնների և ընթացակարգերի։
- Աշխատանքային պարտականություններ
- Վարկային դիմումների ընդունում, քննարկում և նախնական գնահատում
- Հաճախորդների ֆինանսական վիճակի վերլուծություն
- Վարկային առաջարկների պատրաստում և ներկայացում
- Հաճախորդների փաստաթղթերի ստուգում և վավերացում
- Ներքին համակարգերում համապատասխան տեղեկատվության մուտքագրում
- Գործող և պոտենցիալ հաճախորդների արդյունավետ սպասարկում
- Բանկի վաճառքների պլանների կատարման աջակցում
- Վարկային ռիսկերի նվազեցմանն ուղղված պահանջների պահպանում
Պահանջվող Հմտություններ
Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
Վարկավորման կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում
Հաղորդակցման բարձր մշակույթ և թիմում աշխատելու կարողություն
Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն (MS Office, ՀԾ-Բանկ)
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
- Մասնագիտական Հմտություններ
- ՀՀ բանկային օրենսդրություն
- AS-Bank
Անձնական հմտություններ
- Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն
- Վերլուծական հմտություններ
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները
hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Վարկային մասնագետ, ք․ Երևան/:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: