Վարկային մասնագետ, ք․ Երևան

Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
12/02/2026
Պարտականություններ
Վարկային մասնագետը պատասխանատու է վարկային դիմումների ընդունման, վարկառուների ֆինանսական վերլուծության, վարկերի ձևակերպման և սպասարկման մշակույթի ապահովման համար՝ համաձայն Բանկի ներքին կանոնների և ընթացակարգերի։ - Աշխատանքային պարտականություններ - Վարկային դիմումների ընդունում, քննարկում և նախնական գնահատում - Հաճախորդների ֆինանսական վիճակի վերլուծություն - Վարկային առաջարկների պատրաստում և ներկայացում - Հաճախորդների փաստաթղթերի ստուգում և վավերացում - Ներքին համակարգերում համապատասխան տեղեկատվության մուտքագրում - Գործող և պոտենցիալ հաճախորդների արդյունավետ սպասարկում - Բանկի վաճառքների պլանների կատարման աջակցում - Վարկային ռիսկերի նվազեցմանն ուղղված պահանջների պահպանում
Պահանջվող Հմտություններ
Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում Վարկավորման կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում Հաղորդակցման բարձր մշակույթ և թիմում աշխատելու կարողություն Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն (MS Office, ՀԾ-Բանկ) Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ - Մասնագիտական Հմտություններ - ՀՀ բանկային օրենսդրություն - AS-Bank Անձնական հմտություններ - Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն - Վերլուծական հմտություններ
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Վարկային մասնագետ, ք․ Երևան/: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: