Ոսկերիչ-գնահատող՝ Գավառ մասնաճյուղում

Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Գավառ, Հայաստան
31/01/2026
Պարտականություններ
Ֆասթ Բանկի «Գավառ» մասնաճյուղում առկա է ոսկերիչ գնահատողի թափուր հաստիք։ - Իրականացնել վարկի տրամադրման և հետվճարման գործարքներ - Ստուգել գրավ ընդունվող գույքը և ճշգրիտ գնահատել (հարգը, քաշը, թանկարժեք քարերը) - Որոշել դրա դիմաց տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ սահմանված կարգին համապատասխան - Ստուգել գնահատված գույքի գրավի պայմանագրում <ԳՐԱՎԻ ՆԿԱՐԱԳԻՐ> դաշտում նշված գրավի նկարագրի համապատասխանությունը փաստացի գրավադրվող զարդերի իսկությանը, հարգին և քաշին - Ապահովել հետ վերադարձվող գրավի գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ նախապես հավաստիանալով, որ վարկը մարված է (պարտավորություն չկա) - Ստորագրել գանձապահի կողմից կազմված ոսկու գրավադրմամբ վարկային և գրավի պայմանագրերը՝ դրանց իսկությունը ստուգելուց հետո Կատարել մասնաճյուղի պահպանության աշխատանքներ - Անհրաժեշտության դեպքում, ղեկավարի կամ գործընկերոջ բացակայության (արձակուրդ, անաշխատունակության թերթիկ և այլ) ընթացքում, ստանձնել նաև տվյալ աշխատակցի պարտականությունները - Ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Հաճախորդների սպասարկման բիզնես էթիկայի նորմերի իմացություն - Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն - Ուշադրություն, պատասխանատվություն - Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office): Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Մասնագիտական Հմտություններ - Բիզնես հարաբերությունների հաստատում/կառուցում Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Կոնֆլիկտի հարթում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/yqsrup Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: