Հաճախորդների մենեջեր , «Մալաթիա» մասնաճյուղ
Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
30/12/2025
Պարտականություններ
ԱյԴի Բանկ ՓԲԸ-ն Հաճախորդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
- Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում
- Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում
- Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում
- Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման, վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում
- Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Վարկավորման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
- Վաճառքի հմտություններ,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
- Սթրեսակայունություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- LS Banking
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/gYbdk
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: