Հայոց լեզվի և գրականության մասնագետ AMAA-ի ք. Երևանի «Շող» ցերեկային կենտրոնում

Կազմակերպություն
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն (AMAA)- Հայաստան
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Կրթություն և Գիտություն
Երևան, Հայաստան
01/01/2026
Պարտականություններ
Հայոց լեզվի և գրականության մասնագետը ապահովում է հայոց լեզվի և գրականության ուսուցման բարձր որակ երեխաների համար՝ օգնելով դասապատրաստմանը, զարգացնելով լեզվական մտածողությունը, բանավոր և գրավոր խոսքը, ընթերցանության և ստեղծագործական գրելու հմտությունները։ Հայոց լեզվի և գրականության մասնագետը անմիջապես հաշվետու է կենտրոնի համակարգողին։ - Առարկայի խոր իմացություն, առարկայի դասավանդման մեթոդաբանության տիրապետում - Աշխատանքային ծրագրերի մշակում, համաձայնեցում Կենտրոնի համակարգողի հետ - Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի և դասավանդման մեթոդների մշակում և կազմում՝ նաև դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ - Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում - Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ և վերջնական գնահատում թեստավորման և դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում և գրառումների կատարում - Երեխաների հետ առաջացած խնդիրների քննարկում համապատասխան մասնագետների հետ - Կենտրոնում երեխաների տնային հանձնարարակնների պատշաճ և ժամանակին իրականցում՝ ցուցաբերելով անհատական մոտեցում - Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում - Դասամատյանների ճշգրիտ և ժամանակին լրացում - Կենտրոնում առաջացած խնդրների քննարկում Կենտրոնի համակարգողի և սոցիալական աշխատողների հետ - Մասնակցություն թիմային քննարկումններին - Թիմային քննարկման արդյուքնում Կենտրոնի շահառուների և նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում, գաղտնիության պահպանում - Կենտրոնի համակարգողի հանձնարարությամբ կենտրոնի աշխատանքների հետ կապված այլ հանձնարարականների կատարում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում - Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Word, Excel, Power Point… - Օտար լեզվի՝ անգլերենի իմացությունը ցանկալի է - Թիմի կառավարման, կազմակերպչական կարողություններ - Ժամանակի կառավարման և ներկայացուցչական լավ հմտություններ - Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու հմտություն - Ազնվության, վստահելիության, նվիրվածության և խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը - Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ - Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ - Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում - Հաղորդակցման հմտություններ - Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն - Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ - Վստահելիություն - Նախաձեռնելու կարողություն - Գաղտնապահություն - Ինքնավստահություն - Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ Մասնագիտական Հմտություններ - Մանկավարժական մատուցում - Երեխաների հետ շփվելու կարողություն - Սոցիալական մանկավարժություն - Սոցիալական հոգեբանություն - Անձնական հմտություններ - Առաջնահերթությունները որոշելու կարողություն - Գրավոր հաղորդակցության հմտություններ - Դրական վերաբերմունք - Ուշադիր - Ներկայացման հմտություններ - Ստեղծարար մտածողություն - Թիմում աշխատելու ունակություն - Ակտիվ - Հոգեբանություն - Աշխատասիրություն - Խանդավառ - Պարտաճանաչություն - Հատուկ թեգեր - Նորավարտին հարմար - Բակալավրի աստիճան - Մագիստրոսական աստիճան
Դիմելու Գործընթաց
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել HR@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատավայր՝ ք. Երևան, Առնո Բաբաջանյան 42/7 Աշխատանքային Օրեր/Ժամեր՝ Երկուշաբթի-ուբաթ, 13:00-17:00 Աշխատավարձ՝ Մրցունակ, կախված հմտություններից և աշխատանքային փորձից ՄԻԱՑԻ´Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում: Հղում: https://amaa.am/