Լիզինգային գործառնությունների մասնագետ

Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
07/11/2025
Պարտականություններ
Մենք փնտրում ենք Լիզինգային գործառնությունների մասնագետի։ Եթե համապատասխանում եք նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։ - Պոտենցիալ լիզինգառու և/կամ մատակարար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներգրավելու նպատակով ակտիվ վաճառքների իրականացում պոտենցիալ լիզինգառուների դիմումների և ներքին իրավական ակտերով պահանջվող այլ անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա լիզինգառուների, լիզինգի առարկաների, մատակարարների և լիզինգի տրամադրման գործընթացում մասնակցող այլ մասնակիցների գնահատում և համապատասխան եզրակացությունների պատրաստում - Լիզինգի առարկաների պահպանման պայմանների, դրանց հետ կապված ռիսկի բացահայտում, գնահատում, կառավարում և ընթացիկ հսկողություն - Լիզինգառուի բիզնեսի ուղեկցում, գործունեության հետ կապված առկա և հնարավոր ռիսկերի բացահայտում, գնահատում և կառավարում - Լիզինգի նոր գործիքների, ակցիաների ներդրում և կիրառում, որոնք կարող են օժանդակել լիզինգների եկամտաբերության բարձրացմանը և ծավալի աճին՝ հաշվի առնելով միջազգային փորձը - Լիզինգների տրամադրման շրջանակներում Բանկի լիզինգառուների և հաճախորդների խորհրդատվություն, - Սահմանված ժամկետներում համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում Բանկի կառավարման մարմիններին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսաբանկային կամ հարակից ոլորտում - Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լիզինգի ոլորտում - Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն։ ՀԾ բանկ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն - Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն - Վերլուծական մտածողություն - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն - Պատասխանատվության բարձր զգացում - Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ Մասնագիտական Հմտություններ - MS Office - ՀԾ Բանկ Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Ժամանակի կառավարում - Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն - Վերլուծական հմտություններ
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am էլ․ հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Լիզինգային գործառնությունների մասնագետ/: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: