Մասիս մասնաճյուղի կառավարչի տեղակալ

Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Մասիս, Հայաստան
16/11/2025
Պարտականություններ
Մեր Մասիս մասնաճյուղի թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող կառավարչի տեղակալի: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ: - Կազմակերպել, ղեկավարել և վերահսկել մասնաճյուղի և ենթակա բաժինների աշխատանքները - Մասնակցել աշխատակիցների աշխատանքների բաշխման, գնահատման և կատարելագործման գործընթացներին - Զարգացնել և ներդնել հաճախորդակենտրոն սպասարկման լավագույն փորձը - Իրականացնել վարկավորման գործընթացների մշակում և ներդրում - Զբաղվել նոր հաճախորդների ներգրավման, ծառայությունների և սակագների մրցունակության ապահովման ծրագրերով - Իրականացնել ռիսկերի գնահատում և ակտիվների որակի բարձրացման միջոցառումներ - Հետևել գործարքների փաստաթղթավորման համապատասխանությանը՝ օրենքներին և ներքին կարգավորումներին - Նպաստել բանկի դրական կերպարի ձևավորմանը և բիզնեսի երկարաժամկետ արժեքի բարձրացմանը - Մասնակցել աշխատակիցների վերապատրաստման, հմտությունների զարգացման և թիմի կառուցման գործընթացներին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հարակից ոլորտում, - Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում, - Վարկավորման, սպասարկման և ռիսկերի կառավարման ոլորտների իմացություն, - Կառավարական և հաղորդակցական հմտություններ, թիմի առաջնորդման ունակություն, - Վերլուծական մտածողություն, նախաձեռնողություն և ռազմավարական մոտեցում, - Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, - Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն (MS Office, ՀԾ-Բանկ)։ Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ Մասնագիտական Հմտություններ - ՀՀ բանկային օրենսդրություն - Վերլուծական եւ մաթեմատիկական հմտություններ Անձնական հմտություններ - Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն - Թիմային խաղացող
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Մասիս մասնաճյուղի կառավարչի տեղակալ/: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: