Խնդրահարույց վարկերի ուղեկցման բաժնի գլխավոր մասնագետ
Կազմակերպություն
Արդշինբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
26/10/2025
Պարտականություններ
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Խնդրահարույց վարկերի ուղեկցման բաժնի գլխավոր մասնագետ /հասցե. Սասնա Ծռեր 3/: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- «Գործառնական օր» համակարգում դատական վճիռների հիման վրա ֆինանսական գործիքների և դրանց ապահովման միջոցների պայմանների, պարտավորությունների մեծությունների փոփոխությունների, ճշգրտումների դեպքում տվյալների մուտքագրում, մուտքագրված տվյալների ստուգում, հաստատում
- «Գործառնական օր» համակարգում հաշտության համաձայնագրերի հիման վրա ֆինանսական գործիքների և դրանց ապահովման միջոցների պայմանների, պարտավորությունների մեծությունների փոփոխությունների, ճշգրտումների դեպքում տվյալների մուտքագրում, մուտքագրած տվյալների ստուգում, հաստատում
- «Գործառնական օր» համակարգում ՀԿԱԾ/Սնանկության կառավարիչներից ստացված գումարներից պարտավորությունների մարումների կատարում, կատարված մարումների ստուգում, հաստատում
- «Գործառնական օր» համակարգում գրավադրված գույքը Բանկին ի սեփականություն անցնելուց առաջացած գումարներից պարտավորությունների մարումների կատարում, կատարված մարումների ստուգում, հաստատում
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում
Պահանջվող Հմտություններ
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, տեխնիկական)
- Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական գործիքների և դրանց ապահովման միջոցների սպասարկման ոլորտում
- Ունես MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրեր իմացություն
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.li/ieerhy
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: