Քարտային գործարքների բողոքարկման և քարտային հաշիվների վերահսկման բաժնի գլխավոր մասնագետ

Կազմակերպություն
Արդշինբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
23/10/2025
Պարտականություններ
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Քարտային գործարքների բողոքարկման և քարտային հաշիվների վերահսկման բաժնի գլխավոր մասնագետ/ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ: Ինչ պարտականություններ կունենաս դու. - Բանկի և վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված կանոնների համաձայն վճարային քարտերով իրականացված գործարքների մոնիթորինգի իրականացում՝ ռիսկային գործարքների և զեղծարարությունների բացահայտման նպատակով: Մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ ղեկավարությանը տեղեկացում - Պրոցեսինգային կենտրոնից և վճարահաշվարկային համակարգերից ստացված տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության իրականացում, որի հիման վրա ռիսկային գործարքների և զեղծարարությունների բացահայտում և ղեկավարությանը տեղեկացում - Վճարային համակարգերի կանոններին համաձայն հետգանձումների (ինչպես վճարային քարտերի թողարկման, այնպես էլ վճարային քարտերի սպասարկման մասով) գործընթացների ցիկլի (հետգանձում, 2-րդ ներկայացում, միջնորդավճարներ) և դրա հետ կապված բոլոր այլ գործընթացների վարում - Վճարային քարտերով գործարքների գծով բողոքարկումների գործընթացի հետ կապված վճարային համակարգերի հետ փաստաթղթաշրջանառության վարում - Բանկի ԱԳՄ-երի մնացորդների և կանխիկ ՊՈՍ-տերմինալների գծով հաշիվների վերահսկում, - Վճարային քարտերի հաշիվների մնացորդների վերահսկում - Քարտային գործարքների մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ, ՀՀ ԿԲ , վճարահաշվարկային համակարգերին ներկայացվող հաշվետվությունների համար անհրաժեշտ տվյալների ապահովում - Բանկի վճարային քարտերով իրականացված գործարքների բողոքարկման գործընթացի արդյունքում համապատասխան հաշվապահական ձևակերպումների իրականացում/հաստատում - Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ ինչեպես նաև ղեկավարի կողմից տրվող հանձնարարականների կատարում
Պահանջվող Հմտություններ
Դիմիր եթե. - Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է) կրթություն - Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է քարտային գործառնությունների ուղղվածությամբ) - Ունես MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն - Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն - Ունես վճարահաշվարկային համակարգերի կանոնների իմացություն
Դիմելու Գործընթաց
Դիմիր այստեղ՝ https://surl.li/ieryip Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատելով մեր թիմում դու կունենաս. Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն: Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն: Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր: Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում: