Ներքին դիտարկումների մասնագետ (ՓԼ/ԱՖ)

Կազմակերպություն
Թել-Սել ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
05/11/2025
Պարտականություններ
«Թել-Սել» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնագետի՝ ներքին դիտարկումների մասնագետի հաստիքը համալրելու նպատակով: - Գործարար հարաբերությունների/գործարքների պատշաճ ուսումնասիրության իրականացում - Գործարար հարաբերությունների/գործարքների հաստատում/կասեցում, սառեցում, ընթացիկ մոնիթորինգ - Կասկածելի գործարքի/գործարար հարաբերության բացահայտման նպատակով վերլուծությունների իրականացում, կասկածելի գործարքի/գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության պատրաստում և ներկայացում - Հաճախորդների ռիսկի դասի գնահատման/վերագնահատման գործընթացների իրականացում - Ըստ անհրաժեշտության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի դասընթացների նյութերի մշակման, հարցաշարերի կազմման և դրանց անցկացման հետ կապված այլ աշխատանքների իրականացման գործընթացներին աջակցում - Ըստ անհրաժեշտության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ներքին դասընթացների և վերապատրաստումների իրականացում՝ ՀՀ օրենսդրության և Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով - Ըստ անհրաժեշտության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի հետ առնչվող ներքին իրավական ակտերի վերանայում/մշակում - Ընկերության աշխատակիցներին ՓԼ/ԱՖ դեմ պայքարի հետ առնչվող հարցերում խորհրդատվության տրամադրում - Համակարգում սանկցիոն ցուցակների ներմուծում և պարբերաբար թարմացում - Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում - Կազմակերպության տարբեր ստորաբաժանումներից ստացած տեղեկատվության վերլուծություն և մոնիթորինգ - Պաշտոնից բխող այլ գործառույթների իրականացում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսաբանկային / տնտեսագիտական ոլորտում - Համապատասխան ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ - Բարդ տվյալների բազայի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն - ՓԼ/ԱՖ ոլորտը կարգավորող և ԿԲ իրավական ակտերի գերազանց իմացություն - Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն - Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (MS Office (Excel, Word), Outlook) - Վերլուծողական մտածողություն - Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն - Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/ejbxlt Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: