Քարտային պրոդուկտ մենեջեր

Կազմակերպություն
Այդի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/10/2025
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Քարտային պրոդուկտ մենեջերի ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով - Իրեն կցված պրոդուկտների հետստուգման իրականցում, պրոդուկտի կենսացիկլի կառավարում, արդյունքների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին - Իրեն կցված պրոդուկտի մշակման և ներդրման ընթացքում շահագրգիռ ստորաբաժանումների հետ քննարկումների կազմակերպում - Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին վաճառվող պրոդուկտների/բանկային ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում - Իրեն կցված պրոդուկտների վերաբերյալ թրեյնինգների նյութերի պատրաստում և վարում - Իրեն կցված պրոդուկտների մշակման, ներդրման ուղղված միջոցառումների կառավարում - Բիզնես առաջարկների և դրանց հետ առնչվող փաստաթղթերի պատրաստում - Լոկալ և միջազգային գործընկերների հետ նոր նախագծերի իրականացման մասով բանակցությունների վարման մասնակցություն (այդ թվում՝ միջազգային վճարահաշվարկային համակարգերի) - Այլ պարտականություններ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ - Բանկում սահմանված ներքին, կարգապահական աշխատանքային ռեժիմի և գործարար էթիկայի կանոնների պահպանում, աշխատողների արտաքին տեսքի և գործարար ոճի վերաբերյալ միասնական ստանդարտների պահպանում ղեկավարության կողմից իրեն տրված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարում - ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բանկային կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման համար պատասխանատվության կրում - Իրեն վստահված Բանկի գույքի նպատակային և միայն ծառայողական նպատակներով շահագործում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - PMP որակավորման վկայականի առկայություն /ցանկալի է/ - Նախագծերի կառավարման մեթոդների, միջազգային կանոնների իմացություն, Բանկային գործ - Ֆինանսներ - Մարքեթինգ - ՀՀ բանկային օրենսդրության իմացություն - Համապատասխան ներքին կանոնակարգեր - Մինչև 2 տարվա աշխատանքային փորձ - Համակարգչային գիտելիքներ – MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես Excel, PowerPoint, - MS Project և Visio - Լեզուների իմացություն - Հայերեն (գերազանց), անգլերեն (լավ), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն - Հաղորդակցման և ներկայացման հմտություններ - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն - Մանրուքների նկատմամբ ուշադրություն - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում - Թվային մտածելակերպ - Վերլուծական հմտություն - Համագործակցելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/mkicdw Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: