Բոնուսային համակարգերի հաշվարկման մասնագետ
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/10/2025
Պարտականություններ
Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Ֆինանսական ծառայությունում առկա է բոնուսային համակարգերի հաշվարկման մասնագետի թափուր հաստիք։
- Բոնուսների հաշվարկման ընթացակարգերով սահմանված ժամկետներում բոնուսների հաշվարկի իրականացում
- Բոնուսային համակարգերի ներդրման և փոփոխման գործընթացներին մասնակցություն
- Բոնուսային համակարգերի սիմուլյացիոն հաշվարկների իրականացում
- Պարգևավճարների հոդվածների բյուջետավորման գործընթացին մասնակցություն
- Բոնուսային համակարգերի հաշվարկման ծառայության հետ առնչվող գործընթացների ավտոմատացման գործընթացներին մասնակցություն
- Տվյալների վերլուծություն և հաշվետվությունների կազմում ըստ անհրաժեշտության
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ այլ հարակից ոլորտներում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում
- MS Excel - խորացված (Power BI գործիքի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- Վերլուծական հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.li/geefag
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։