ՓՄՁ բիզնես խորհրդատու
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/10/2025
Պարտականություններ
Ֆասթ Բանկ ՓԲԸ-ում առկա է ՓՄՁ բիզնես խորհրդատուի թափուր հաստիք:
- ՓՄՁ հաճախորդների ներգրավում
- ՓՄՁ հաճախորդի բիզնեսի վերլուծություն, երզրակացության պատրաստում և ներկայացում վարկային կոմիտե
- Բիզնես վարկերի տրամադրման գործընթացի կազմակերպում
- Ակտիվային և պասիվային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում
- Ձևավորված վարկային պորտֆելի սպասարկում, արդյունավետ հաղորդակցություն հաճախորդների հետ
- Բանկային ծառայությունների, պրոդուկտների առաջմղում, խաչաձև վաճառքների իրականացում
- Վարկային պորտֆելի որակի վերահսկում, հաճախորդների վճարումներին հետևում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, հաշվապահության կամ բիզնեսի ոլորտում
- Աշխատանքային փորձ բիզնես վարկավորման ոլորտում
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ
- Վերլուծական ճկուն միտք
- Հաշվապահական և ֆինանսական վերլուծության հմտություններ
- Առաջադրանքները սահմանված ժամկետում և պատշաճ որակով կատարելու ունակություն
- Մի քանի առաջադրանքներ և հանձնարարություններ միաժամանակ կատարելու ունակություն
- Ազնվություն, պատասխանատվություն
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.li/xjzdcv
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։