Ինտերիեր դիզայներ

Կազմակերպություն
Շկաֆֆ կահույքի խանութների ցանց
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Արտադրություն և Գյուղատնտեսություն
Արարատի մարզ, Հայաստան
10/09/2025
Պարտականություններ
«ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերության «ՇԿԱՖՖ» կահույքի խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐԻ։ Եթե դինամիկ և փորձառու ինտերիեր դիզայներ ես, միացի՛ր մեր թիմին՝ որպեսզի միասին ատեղծենք էլ ավելի որակյալ, ֆունկցիոնալ և էսթետիկ կահույք։ Ինտերիեր դիզայները կարևոր դեր է իրականացնում ընկերության ռազմավարության մշակման, հաճախորդների հետ արդյունավետ հարաբերությունների ապահովման համար։ Պարտականություններ՝ - Կահույքի դիզայնի մշակում և նախագծում - Ստեղծել նորարարական և ֆունկցիոնալ կահույքի դիզայն՝ հիմնվելով հաճախորդների կարիքների և շուկայի միտումների վրա - Պատրաստել մանրամասն 2D և 3D էսքիզներ, տեխնիկական նկարներ Auto CAD, 3ds Max, SketchUp կամ այլ մասնագիտական ծրագրերի միջոցով - Ընտրել նյութեր, կառուցվածքային լուծումներ և գունային համադրություններ՝ ապահովելով որակ և դիմացկունություն - Համագործակցություն արտադրության հետ - Համագործակցել ղեկավարության, վաճառքի թիմի ղեկավարի, արտադրության ղեկավարի հետ՝ դիզայնի տեխնիկական իրագործելիությունն ապահովելու համար - Աշխատանք կոնստրուկտորի հետ՝ պարզաբանելով նյութերի, մեխանիզմների, ամրացման եղանակների և արտադրության մեթոդների վերաբերյալ հարցերը - Հաճախորդների հետ շփում և անհատական պատվերների մշակում - Հանդիպել հաճախորդներին՝ հսկանալու նրանց պահանջները և նախասիրությունները - Նախապատրաստել անհատական պատվերների դիզայն՝ համաձայնացնելով հաճախորդների հետ - Ապահովել հաճախորդի ակնկալիքները և որակի չափանիշները - Պատվերի չափագրում և տեխնիկական գնահատում - Իրականացնել հաճախորդների տարածքների ճշգրիտ չափագրման գործընթաց՝ հաշվի առնելով բոլոր տեխնիկական իրագործելիությունները - Գնահատել տարածքի տեխնիկական հնարավորությունները և սահմանափակումները՝ օպտիմալ լուծումներ առաջարկելու համար - Կատարել նախնական հաշվարկներ և գնահատել պատվերի տեխնիկական իրագործելիությունը - Տրամադրել դիզայնի և տեխնիկական խորհրդատվություն հաճախորդներին և վաճառքի թիմին - Տեխնիկական փաստաթղթերի և գծագրերի մշակում - Պատրաստել մանրամասն տեխնիկական փաստաթղթեր և գծագրեր՝ հիմնվելով չափագրումների վրա - Մշակելու է կոնստրուկտորական լուծումներ՝ համապատասխան տեխնիկական պահանջներին և հաճախորդի ցանկություններին։Ստեղծել եռաչափ լոսւծումներ և աշխատանքային գծագրեր՝ օգտագործելով մասնագիտացված ծրագրային ապահովում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն արդյունաբերական դիզայնի, ճարտարապետության կամ համապատասխան ոլորտում - Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կահույքի նախագծման ոլորտում (ցանկալի է արտադրական միջավայրում) Գիտելիքներ՝ - Նյութերի, մեխանիզմների և ֆունկցիոնալ դիզայնի սկզբունքների իմացություն - Ճարտարապետական և տեխնիկական գծագրերի ընթերցման ունակություն - Ֆիզիկական տարածությունների առանձնահատկությունների գնահատման և հաշվարկների կատարելու փորձ - AutoCAD, PRO 100, 3ds Max, Adobe Photoshop, Illustrator- վիզուալիզացիաների մշակման համար (ցանկալի է) Անհրաժեշտ հմտություններ՝ - Նորարարական մտածողություն և դիզայնի միտումների իմացություն - Կարողություն համադրել ֆունկցիոնալությունն ու էսթետիկան - Պրոֆեսիոնալ շփման հմտություններ - Հաճախորդների կարիքներն ընկալելու և անհատական լուխումներ առաջարկելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմե՛ք հիմա, քանի որ հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև պաշտոնի համալրումը։ «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերությունը հավասար հնարավորությունների գործատու է։ Կազմակերպությունը մասնագիտական աճի և զարգանալու հնարավորություն է տալիս, անհրաժեշտ է միայն ցանկություն։ Ձեր ինքնակենսագրականները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@shkaff.am, կամ զանգահարել՝ +374 77 213051 հեռախոսահամարին։ Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Հավելյալ նշումներ՝ - Բարձր աշխատավարձ - Աշխատակիցների կատարողականի գնահատում՝ KPI-ների հիման վրա - Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն - Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, մեկ հանգստյան օրով, ժամերը՝ 09։30 - 19։00 Հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Ղուկասավան