Վաճառքի բաժնի ղեկավար
Կազմակերպություն
Շկաֆֆ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Արտադրություն և Գյուղատնտեսություն
Արարատի մազր, Հայաստան
08/09/2025
Պարտականություններ
«ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերության «ՇԿԱՖՖ» կահույքի խանութների ցանցը և «ՀԱՅԲԵԴ» ներքնակների արտադրամասը աշխատանքի է հրավիրում վաճառքի բաժնի ղեկավարի հաստիքի համար։
- Խանութ սրահի վաճառքի բաժնի ղեկավարը կարևոր դեր է իրականացնում վաճառքի թիմի կառավարման, ընկերության վաճառքի ռազմավարության մշակման, հաճախորդների հետ արդյունավետ հարաբերությունների ապահովման և վաճառքի ծավալի աճի համար
- Ապահովել և աջակցել թիմին հասնելու վաճառքի հաստատված նպատակներին
- Զարգացնել հաճախորդների նոր բազա
- Հետևել շուկայի միտումներին, նորարարություններին
- Կառավարել և ղեկավարել վաճառքի թիմը
- Կազմակերպել և վերահսկել վաճառքի թիմի աշխատանքը՝ ահմանելով հստակ նպատակներ և KPI-ներ
- Մշակել թիմի անդամների աշխատանքի գնահատման և մոտիվացման մեթոդները
- Հեևել թիմի կատարողականին, տրամադրելով հետադարձ կապ թիմի մասնագիտական զարգացման համար
- Պարբերաբար թիմային հանդիպումների կազմակերպում՝ վաճառքի արդյունքների, մարտահրավերների և ռազմավարության քննարկման համար
- Թիմի կառավարում և զարգացում
- ՄՌԿ մասնագետի հետ իրականացնել թիմի կարիքների գնահատում
- Ուսուցման պլաների մշակում և իրականացում
- Վաճառքի ռազմավարության մշակում և իրականացում
- Մշակել և ներդնել վաճառքի կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ
- Հետազոտել շուկան, մրցակիցներին, գնորդների վարքագիծը՝ վաճառքի ռազմավարության կատարելագործման նպատակով
- Վերլուծել վաճառքի ցուցանիշները և մշակել ռազմավարական քայլեր՝ վաճառքի ծավալների ավելացման համար
- B2B հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում
- Հետևել հաճախորդների հետ շփման որակին և ապահովել բարձրակարգ սպասարկում
- Աշխատել առկա և նոր հաճախորդների հետ ձևավորելով երկարաժամկետ հարաբերություններ
- Բանակցել և համագործակցություն սկսել նոր B2B հաճախորդների հետ
- Ներգրավվել խոշոր գործարքների քննարկման և կնքման գործընթացին
- Վերահսկել հաճախորդների հարցումների և բողոքների լուծման գործընթացը՝ ծառայությունների որակը բարելավելու նպատակով
- Վաճառքի ցուցանիշների վերլուծություն և հաշվետվություն
- Մշակել և ներկայացնել վաճառքի հաշվետվություններ
- Վերլուծել վաճառքի տվյալները և առաջարկել լուծումներ
- Օգտագործել CRM համակարգեր վաճառքի և հաճախորդների տվյալների կառավարման համար
- Հետևել վաճառքի պլանների իրականացման ընթացքին և առաջարկել փոփոխություններ
- Վերլուծել շուկայի պահանջարկը՝ վաճառքի հաշվետվությունները կազմելու և հաջորդ տարվա վաճառքների ռազմավարական պլանը, վաճառքի պլաներն ավելացնելու նպատակով
- Պատվերի ճիշտ գրանցման ապահովում
- Պատասխանատու է վաճառող-խորհրդատուների կողմից հաճախորդների հետ արդյունավետ
հաղորդակցության ապահովման
- Պատվերների ճշգրիտ ստացման, գրանցման և արտադրության բաժին փոխանցման համար
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն բիզնեսի, տնտեսագիտական, մարքեթինգիի և հարակից ոլորտներում
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ B2B վաճառքի կառավարման ոլորտում
- Փորձ արտադրության ոլորտում
- Ճանաչողություն կահույքի արտադրման շուկայում, մրցակիցների և գնորդների վարքագծի մասին
- Տվյալների վերլուծություն հմտություններ՝ վաճառքի ցուցանիշների գնահատման և օպտիմալ որոշումների
կայացման համար
- Տիրապետում վաճառքի և CRM համակարգին
- MS Office (Excel, PowePoint) ծրագրերի իմացություն հաշվետվությունների պատրաստման համար
- Վարորդական իրավունք՝ B,C
Անհրաժեշտ հմտություններ`
- Հաղորդակցության և բանակցային հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ
- Առաջնորդման և թիմի կառավարման հմտությունների
- Նախաձեռնողականություն
Դիմելու Գործընթաց
Ինչպե՞ս դիմել
Դիմե՛ք հիմա, քանի որ հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև պաշտոնի համալրումը:
«ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերության ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանցը հավասար հնարավորությունների գործատու է։
Կազմակերպությունը մասնագիտական աճի և զարգանալու հնարավորություն է տալիս, անհրաժեշտ է միայն ցանկություն։
Մանրամասների համար զանգահարել 077 21 30 51 հեռախոսահամարին, կամ ուղարկել CV
hr@shkaff.am էլ․ հասցեին։
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Հավելյալ նշումներ
- Բարձր աշխատավարձ + վաճառված ապրանքից լրավճար (%)
- Աշխատակիցների կատարողականի գնահատում՝ KPI-ների հիման վրա
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, մեկ հանգստյան օրով, ժամերը՝ 09։00 - 19։00
Հասցե՝ Արարատի մազր, գ․Ղուկասավան