Ֆինանսական տնօրեն

Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
13/11/2026
Պարտականություններ
Բանկի ֆինանսական ռեսուրսների, իրացվելիության, կապիտալի, ներդրումային գործունեության, արդյունավետ բյուջետավորման ռազմավարական կառավարում և ֆինանսական կայունության երաշխավորում։ Կապիտալի ներգրավման ռազմավարության մշակում և ապահովում, ֆինանսական հաշվետվողականության և ամբողջ հաշվետվողական համակարգի ներդրում, կառավարում և վերահսկողություն՝ ներառյալ տվյալների ճշգրտությունը և կանոնակարգային համապատասխանությունը։ Միջազգային ներդրողների հետ ռազմավարական հաղորդակցության ապահովում՝ նպաստելով կազմակերպության բաժնետոմսերով կապիտալի շուկայի գործարքների իրականացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և կապիտալի օպտիմալ ներգրավմանը։ - Ֆինանսական քաղաքականության ձևավորում, ֆինանսական կայունության ապահովում, կապիտալի բյուջետավորում և կանխատեսումներ - Ֆինանսական հոսքեր և ակտիվների, պասիվների կառավարում - Ծախսային վերահսկողություն, գնագոյացման արդյունավետ քաղաքականության ապահովում - Ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների համակարգում - Հարկային գործընթացների ղեկավարում, ներքին վերահսկողություն - Դիլինգի և ֆինանսական գործառնությունների կառավարում - Ռազմավարության և բիզնեսի երկարաժամկետ ֆինանսական պլանավորում - Միջազգային կապիտալի ներգրավում, ներդրողների և բաժնետերերի հետ բանակցությունների և հարաբերությունների կառավարում - Միջազգային ֆինանսական/ներդրումային կազմակերպությունների հետ հարաբերությունների կառավարում, - Բանկի կապիտալի և իրացվելիության համապատասխանության ապահովում ՀՀ ԿԲ նորմատիվներին
Պահանջվող Հմտություններ
Կրթություն և մասնագիտական փորձառություն. - Մագիստրոսի աստիճան՝ ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, կիրառական մաթեմատիկայի, վիճակագրության կամ հարակից ոլորտներում - Առնվազն 8-10 տարվա փորձ բանկային, ներդրումային, ապահովագրական, աուդիտորական կամ խորհրդատվական ոլորտներում, միջազգային ֆինանսական կազմակերպություններում, որից 5 տարին ղեկավար պաշտոնում - Ֆինանսական գործընթացների ավտոմատացման կամ օպտիմալացման փորձ - Որակավորումներ, հմտություններ և կոմպետենտություններ՝ - CFA Charterholder (Ֆինանսական վերլուծության և ներդրումների կառավարման գլոբալ որակավորում) կամ FCCA / ACCA Member (Երդվյալ հաշվապահների և ֆինանսիստների համաշխարհային չափորոշիչ) առկայություն, FRM (Financial Risk Manager) Ռիսկերի և կապիտալի կանոնակարգային կառավարում և EFPA (European Financial Planning Association) որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն - Անգլերենի գերազանց իմացություն (առնվազն C1 մակարդակ) գործնական և մասնագիտական հաղորդակցություն ապահովելու համար - Ֆինանսական բարդ սցենարների պարզ և ազդեցիկ ներկայացում - ՖՀՄՍ (IFRS) և Բազելյան ստանդարտների խորը տիրապետում - Հարկային օրենսդրության կիրառում - Հաղորդակցություն և ներկայացուցչական հմտություններ - Վերլուծական և համակարգային մտածողություն - Ռազմավարական պլանավորում - Տեսլականով առաջնորդություն և թիմի ոգեշնչում - Տեխնոլոգիական հարմարվողականություն և նորարաություն - Բարձր մասնագիտական էթիկա և անաչառություն - Բիզնես խորաթ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/OuDSW Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: