Մատակարարման և միջազգային բաժնի մասնագետ

Կազմակերպություն
Գրանդ Քենդի ընկերություն
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Արտադրություն և Գյուղատնտեսություն
Հրանտ Վարդանյան 33
23/08/2026
Պարտականություններ
Գրանդ Քենդի ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությամբ մատակարարման և միջազգային բաժնի մասնագետի հաստիքը զբաղեցնելու նպատակով: - Տեղական և արտաքին շուկայի ուսումնասիրություն, մատակարարման ոլորտում աշխատող լավագույն կազմակերպությունների հայտնաբերում՝ շուկայում տվյալ ապրանքի համար լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններով առաջարկներ ստանալու նպատակով - Տեղական և արտասահմանյան մատակարարների հետ բանակցությունների վարում, մրցունակ գնառաջարկների ստացում, դրանց ուսումնասիրություն և ստացված տվյալների համակարգում - Մատակարարման ամբողջական գործընթացի կազմակերպում և բեռնուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում - Բեռնափոխադրող ընկերությունների հետ համագործակցելով՝ ապրանքների բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և վերահսկում - Ապրանքների գների ու մատակարարման պայմանների պարբերական վերլուծում՝ ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով - Սերտորեն համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ - Կատարված աշխատանքի մուտքագրում համապատասխան համակարգչային համակարգ - Ստացված հանձնարարությունների կատարում սահմանված ժամկետներում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթությունը պարտադիր է - Աշխատանքային փորձը ցանկալի է - Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը գերազանց
Դիմելու Գործընթաց
Մանրամասների համար զանգահարել՝ 010446334 և 010446383հեռախոսահամարներով: էլ. հասցեն՝ staff@grandcandy.am Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: