Վարկային վերլուծաբան

Կազմակերպություն
Արմսվիսբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
16/05/2026
Պարտականություններ
Արմսվիսբանկ ՓԲ ընկերության Վարկավորման դեպարտամենտին անհրաժեշտ է համապատասխան աշխատանքային փորձով վարկային վերլուծաբան: - Վարկավորման բանակցություններին մասնակցություն - Վարկային ռիսկերի գնահատում, այդ թվում ֆինանսական տվյալների վերլուծություն - Բանկի գործունեության շրջանակներում ծրագրերի նախագծերի մշակման համակարգում - Վարկի վերլուծության հարցաթերթիկի կազմում և ներկայացում վարկային կոմիտեին - Վարկի վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, պահպանում և վարկավորման գործընթացին աջակցելու համար այլ գործառույթների իրականացում - Հաճախորդների հետ հանդիպումների իրականացում և գործարքի պայ­ման­ների և Բանկի հետ համագործակցության զարգացման հեռանկարների քն­նարկում - Գործող հաճախորդների բանկային ծառա­յութ­յունների պահանջների ուսում­նա­­սի­րու­թյուն, բիզնես-խորհրդատվության մատուցում - Նոր բանկային ծառայությունների մշակում, օտարերկրյա և տեղական բան­կերի կող­մից առա­ջարկվող նմանատիպ ծառայությունների ուսումնասիրում - Ծրագրային վարկերի տեղաբաշխման վերահսկողության իրականացում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն - Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկային/ֆինանսական ոլորտում - Կորպորատիվ վարկային հաճախորդների հետ աշխատանքային փորձը ցանկալի է - ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն - Նախաձեռնող, ճկուն և վճռական - Պատասխանատվության բարձր աստիճան - Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ - Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն - Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն - Arm Soft Bank իմացությունը ցանալի է Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ - Մասնագիտական Հմտություններ - ՀՀ բանկային օրենսդրություն - Ֆինանսական վերլուծություն - Ռիսկերի կառավարում/գնահատում Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Ժամանակի կառավարում - Վերլուծական հմտություններ - Աշխատասիրություն
Դիմելու Գործընթաց
Բոլոր հետաքրքրվող և համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել լուսանկարով ռեզյումեն վերնագրում նշելով “Վարկային Վերլուծաբան”: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուները: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: