Պայմանագրային ձևակերպումների մասնագետ
Կազմակերպություն
Արմսվիսբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
16/05/2026
Պարտականություններ
Արմսվիսբանկ ՓԲ ընկերությանն անհրաժեշտ է պայմանագրային ձևակերպումներով զբաղվող տնտեսագետ-մասնագետ:
- Ապահովել հաստատված վարկերի տրամադրման, ներառյալ գրավի պայմանագրերի նոտարական վավերացումը և պետական գրանցումը
- Կազմել վարկային, գրավի, երաշխավորության և այլ պայմանագրերը, համաձայնագրերը, գրությունները, իրականացնել Բանկի հաշվեկշռում վարկերի տրամադրման, մարման, ինչպես նաև երաշխավորությունների և գրավների` արտահաշվեկշռում հաշվառման, փակման գործընթացների ապահովումը
- Հետևողական լինել վարկային և այլ պայմանագրերով հաճախորդների ստանձնած պարտականությունների կատարմանը
- Իրականացնել վարկային ապահովությունների տվյալների բազայի կազմում և վերահսկողություն
- Իրականացնել ակտիվների և արտահաշվեկշռային միջոցների տարեկան, իսկ պահանջի դեպքում նաև այլ պարբերականությամբ, գույքագրումը
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Աշխատանքային փորձ Բանկային/ֆինանսական ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Նախաձեռնողականություն,ժամանակի կառավարում, ճկունություն
- Պատասխանատվության բարձր աստիճան
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Հաճախորդների հետ աշխատելու պատրաստակամություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն
- ArmSoftBank ծրագրի իմացությունը ցանալի է
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- ՀՀ բանկային օրենսդրություն
- Ֆինանսական վերլուծություն
- Իրավական վերլուծություններ
Անձնական հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
- Դրական վերաբերմունք
- Ժամանակի կառավարում
- Արագ կողմնորոշվելու կարողություն
- Աշխատասիրություն
- Կազմակերպչական հմտություններ
Դիմելու Գործընթաց
Բոլոր հետաքրքրվող և համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել լուսանկարով ռեզյումեն
hr@armswissbank.am էլ. Փոստին` վերնագրում նշելով “Պայմանագրային ձևակերպումների մասնագետ”:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: