Պրեմիում բանկինգի հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար, նոր մասնաճյուղ
Կազմակերպություն
Ամերիաբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/03/2026
Պարտականություններ
Պրեմիում սպասրկման բաժնի ղեկավարն ապահովում է սպառողական վարկերի տրամադրման, սպասարկման, վերահսկման և կառավարման գործընթացը:
- Կազմակերպել և ղեկավարել բաժնի ընթացիկ աշխատանքները, վերստուգել/հաստատել աշխատակիցների գործերը
- Վերահսկել վարկերի վաճառքի և տրամադրման գործընթացը
- Ապահովել Պրեմիում/Փարթներ հաճախորդների պատշաճ սպասարկումը և առաջարկներ ներկայացնել մատուցվող ծառայությունների բարելավման վերաբերյալ
- Կազմել և ներկայացնել հաշվետվություններ բաժնի կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ
- Պարբերաբար վերլուծել հաճախորդների պորտֆելը` քանակական և որակական ուղղություններով, բաշխել և վերահսկել աշխատակիցների պորտֆելները
- Մասնակցել վարկային/ավանդային պորտֆելների ձևավորման և տարեկան պլանների մշակմանը
- Մշակել և իրականացնել միջոցառումներ` պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու նպատակով
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ` վարկային/ավանդային պորտֆելների, բաժնի ստանձնած ծրագրերի, դրանց ընթացքի, ծրագրային ցուցանիշներից շեղման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքայի փորձ ֆինանսաբանկային համակարգում:
- Ֆինանսական վերլուծություններ կատարելու գիտելիքներ և համապատասխան փորձ
- Ղեկավարելու և առաջնորդելու ձիրք
- Արագ կողմնորոշվելու, որոշումներ ընդունելու և խնդիրների լուծման հմտություն, ձիրք
- Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ և ներկայացուցչական կարողություններ
- Հաշվապահական և բանկային համակարգչային ծրագրերի լավ իմացություն
- MS Office-ի լավ իմացություն, AS-Բանկ ծրագրի իմացությունը ցանկալի է
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- MS Office
- ArmSoft բանկային ծրագրային ապահովում
- Առաջնորդության հմտության զարգացում
Անձնական հմտություններ
- Ճկունություն
- Թիմային խաղացող
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://url-shortener.me/EPW7
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: