Լիզինգային գործառնությունների մասնագետ
Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
07/11/2025
Պարտականություններ
Մենք փնտրում ենք Լիզինգային գործառնությունների մասնագետի։ Եթե համապատասխանում եք նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։
- Պոտենցիալ լիզինգառու և/կամ մատակարար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներգրավելու նպատակով ակտիվ վաճառքների իրականացում
պոտենցիալ լիզինգառուների դիմումների և ներքին իրավական ակտերով պահանջվող այլ անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա լիզինգառուների, լիզինգի առարկաների, մատակարարների և լիզինգի տրամադրման գործընթացում մասնակցող այլ մասնակիցների գնահատում և համապատասխան եզրակացությունների պատրաստում
- Լիզինգի առարկաների պահպանման պայմանների, դրանց հետ կապված ռիսկի բացահայտում, գնահատում, կառավարում և ընթացիկ հսկողություն
- Լիզինգառուի բիզնեսի ուղեկցում, գործունեության հետ կապված առկա և հնարավոր ռիսկերի բացահայտում, գնահատում և կառավարում
- Լիզինգի նոր գործիքների, ակցիաների ներդրում և կիրառում, որոնք կարող են օժանդակել լիզինգների եկամտաբերության բարձրացմանը և ծավալի աճին՝ հաշվի առնելով միջազգային փորձը
- Լիզինգների տրամադրման շրջանակներում Բանկի լիզինգառուների և հաճախորդների խորհրդատվություն,
- Սահմանված ժամկետներում համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում Բանկի կառավարման մարմիններին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսաբանկային կամ հարակից ոլորտում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լիզինգի ոլորտում
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն։ ՀԾ բանկ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- MS Office
- ՀԾ Բանկ
Անձնական հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն
- Վերլուծական հմտություններ
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները
hr@araratbank.am էլ․ հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Լիզինգային գործառնությունների մասնագետ/:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: