Զանգերի Կենտրոն Սպասարկող մասնագետ (երեկոյան հերթափոխ)

Կազմակերպություն
Արդշինբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
28/10/2025
Պարտականություններ
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Սպասարկող մասնագետ Զանգերի Կենտրոնում՝ երեկոյան հերթափոխով։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ: - Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի միջոցով բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում - Նախկինում կատարված զանգերի մասով հիշեցման զանգերի կատարում - Ամսական վաճառքի հաշվետվությունների կազմում - Մասնաճյուղի աշխատակիցների հետ Հաճախորդի մասով պարզաբանումների տրամադրում - Կոմունիակացիոն կենտրոնում «Հաճախորդի քարտի» վարում և ըստ անհրաժեշտության արդիականացում - Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի սպասարկում, բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում - Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում՝ բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով - Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում - Հաճախորդների բողոքների, հայտերի և այլ դիմումների ընդունում և կարգավորման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում - Բավարար հիմքերի և տրված իրավասությունների առկայության դեպքում որոշ բանկային գործարքների կատարում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթության առկայության դեպքում 3 ամսվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում: Բարձրագույն կրթության բացակայության դեպքում 2 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում, - Միջնակարգ/Ավագ Դպրոց/միջին մասնագիտական - MS Office - Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) - Բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը Կրտսեր Մասնագիտական Հմտություններ - MS Office
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/vqmrcb Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Լրացուցիչ տեղեկություն՝ Մրցակցային աշխատավարձ Աշխատավարձի տարեկան վերանայում Մասնագիտական աճի հնարավորություն Եռամսյակային, տարեկան բոնուսներ Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր Բժշկական ապահովագրություն