Հեռավար վաճառքի ուղղության - Սպասարկող մասնագետ
Կազմակերպություն
Արդշինբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
28/10/2025
Պարտականություններ
Աշխատանքի Նկարագրություն:
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հեռավար վաճառքի ուղղության - Սպասարկող մասնագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի միջոցով բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում,
CRM համակարգի և Բանկի այլ գործիքների միջոցով հաճախորդների պահանջների բացահայտում և վաճառքների իրականացում
- Հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին
- Հիշեցման զանգերի կատարում՝ նախկինում կատարված զանգերի շրջանակում
- Վաճառքի ամսական հաշվետվությունների կազմում
- Խաչաձև վաճառքների և հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացման գործընթացի կազմակերպում
- Հեռավար սպասարկման ծառայությունների տրամադրում վաճառքի նպատակով (օրինակ՝ Մոբայլ հավելվածի գրանցման և օգտագործման խորհրդատվություն, հավելվածի միջոցով վարկի դիմումի գործընթացի ներկայացում և այլն)
- Բանկային ծառայությունների վաճառքին առնչվող նամակների սպասարկում՝ ստացվող Բանկի կայքից և սոցիալական հարթակներից
- Տրված բազաների հիման վրա ելքային զանգերի ապահովում
- Վաճառքի գործընթացի սահուն կազմակերպման նպատակով մասնաճյուղի աշխատակիցների հետ համագործակցության ապահովում
- Հաճախորդների ներգրավման գործընթացի իրականացում
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում
Պահանջվող Հմտություններ
Դիմիր եթե.
- Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում
- Ունես բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
- Ունես MS Օffice իմացություն
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն
- Ունես բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների իմացություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.li/dvsvsi
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում: