Հիփոթեքային վարկերի գծով պատասխանատու
Կազմակերպություն
Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/08/2025
Պարտականություններ
- Հիփոթեքային վարկերի ուղղությամբ հաճախորդների ներգրավում, առցանց տարբերակով վաճառքների խթանում
- Հաճախորդներին հիփոթեքային վարկերի և դրա պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Առցանց վարկավորման գործընթացում առաջացած խնդիրների բացահայտում, լուծման համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում
- Հիփոթեքային վարկերի առաջխաղացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, միջոցառումների իրականացում
- Նոր վարկային գործիքների ներդրման և գործող վարկատեսակների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
- Իր աշխատանքային գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմում
- Ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների կատարում
Պահանջվող Հմտություններ
- Աշխատանքային փորձը՝ նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ՝ ֆինանսաբանկային համակարգում կամ վաճառքով զբաղվող այլ խոշոր ընկերությունում կամ ՏՏ ընկերությունում
- Համակարգչային գիտելիքները՝ MS Office ծրագրային փաթեթ
- Լեզուների իմացությունը՝ հայերեն (գերազանց), ռուսերեն և անգլերեն (լավ)
- Գործարար որակները՝ վաճառքի հմտություն, ակտիվություն, արդյունավետ բանակցելու և համագործակցելու հմտություն, արդյունքին և նպատակին ուղղվածություն, զարգացման և աճի ձգտում
Դիմելու Գործընթաց
Դիմելու և ընտրության կարգը՝
Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք հայերեն լեզվով լրացնել կից ներկայացված դիմումի ձևը`
https://www.globalcredit.am/about-us/career.html
կամ ուղարկել կենսագրական տվյալները
hr@globalcredit.am հասցեին՝ պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որին հավակնում են:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրություն անցած թեկնածուները:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Արտոնությունների և փոխհատուցումների փաթեթը՝
- Մրցունակ աշխատավարձ
- Առողջության ապահովագրություն
- Վճարվող ազատ օրեր և ժամեր (day off, time off)
- Արտոնյալ պայմաններով հիփոթեքային և սպառողական վարկեր
- Եռամսյակային պարգևավճարներ
- Երկարամյա աշխատանքի խրախուսման համակարգ
- Նվերներ որոշ տոնական օրերի կապակցությամբ
- Հետբուհական կրթության ֆինանսավորում և այլն
Հասցե՝ ք․ Երևան, Սասնա Ծռեր 2