Ավտովարկավորման գծով պատասխանատու

Կազմակերպություն
Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/08/2025
Պարտականություններ
- Ավտովարկավորման ուղղությամբ հաճախորդների և գործընկերների ներգրավում, առցանց տարբերակով վաճառքների խթանում - Հաճախորդներին, գործընկերներին ավտովարկավորման և դրա պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում - Առցանց վարկավորման գործընթացում առաջացած խնդիրների բացահայտում, լուծման համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում - Ավտովարկավորման առաջխաղացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, միջոցառումների իրականացում - Նոր վարկային գործիքների ներդրման և գործող վարկատեսակների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում - Իրավաբանական անձ հաճախորդների գործունեությունից բխող ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքների բացահայտում - Իր աշխատանքային գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմում - Ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների կատարում
Պահանջվող Հմտություններ
- Աշխատանքային փորձը՝ նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ՝ ֆինանսաբանկային համակարգում կամ վաճառքով զբաղվող այլ խոշոր ընկերությունում կամ ՏՏ ընկերությունում - Համակարգչային գիտելիքները՝ MS Office ծրագրային փաթեթ - Լեզուների իմացությունը՝ հայերեն (գերազանց), ռուսերեն և անգլերեն (լավ) - Գործարար որակները՝ վաճառքի հմտություն, ակտիվություն, արդյունավետ բանակցելու և համագործակցելու հմտություն, արդյունքին և նպատակին ուղղվածություն, զարգացման և աճի ձգտում
Դիմելու Գործընթաց
Դիմելու և ընտրության կարգը՝ Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք հայերեն լեզվով լրացնել կից ներկայացված դիմումի ձևը` https://www.globalcredit.am/about-us/career.html կամ ուղարկել կենսագրական տվյալները hr@globalcredit.am հասցեին՝ պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որին հավակնում են: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրություն անցած թեկնածուները: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Արտոնությունների և փոխհատուցումների փաթեթը՝ - Մրցունակ աշխատավարձ - Առողջության ապահովագրություն - Վճարվող ազատ օրեր և ժամեր (day off, time off) - Արտոնյալ պայմաններով հիփոթեքային և սպառողական վարկեր - Առամսյակային պարգևավճարներ - Երկարամյա աշխատանքի խրախուսման համակարգ - Նվերներ որոշ տոնական օրերի կապակցությամբ - Հետբուհական կրթության ֆինանսավորում և այլն Հասցե՝ ք․ Երևան, Սասնա Ծռեր 2