Գանձապահ՝ Երևանյան մասնաճյուղում 13:00-22:00 աշխատաժամանակով
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երեւան, Հայաստան
10/12/2026
Պարտականություններ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն Գանձապահի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակցի, ով կմիանա մեր թիմին, կսպասարկի հաճախորդներին, կներկայացնի Բանկի ծառայություններն ու կօգնի նրանց գտնել իրենց կարիքներին համապատասխան լավագույն լուծումները։
- Ապահովել մասնաճյուղի հաճախորդների արագ և որակյալ սպասարկումը
- Ներկայացնել Բանկի պրոդուկտներն ու ծառայությունները՝ առաջարկելով հաճախորդների կարիքներին համապատասխան լուծումներ
- Աջակցել հաճախորդներին Բանկի թվային և մոբայլ հարթակներից օգտվելու հարցում
- Իրականացնել կանխիկ և անկանխիկ գործարքներ, արտարժույթի առք ու վաճառք, վարկերի տրամադրում և մարում
- Ձևակերպել ներբանկային, միջբանկային և միջազգային փոխանցումներ
- Բացել հաշիվներ և քարտեր, ձևակերպել, երկարաձգել և դադարեցնել ավանդներն ու պարտատոմսերը
- Թարմացնել հաճախորդների տվյալները և տրամադրել անհրաժեշտ տեղեկանքներն ու քաղվածքները
- Ստուգել թղթադրամների և մետաղադրամների իսկությունը՝ ապահովելով դրամական միջոցների անվտանգությունը
- Վերահսկել դրամարկղի մնացորդները և ապահովել դրանց համապատասխանությունը հաշվառման տվյալներին
- Իրականացնել դրամարկղային փաստաթղթերի ստուգում և հաշվառում
- Անհրաժեշտության դեպքում մասնակցել բանկոմատների և վճարային տերմինալների սպասարկման աշխատանքներին
Պահանջվող Հմտություններ
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Word, MS Excel)
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման հմտություններ
- Կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և դրանք արդյունավետ կառավարելու կարողություն
- Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսի ուսանող
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ
- Հաճախորդների սպասարկում
Անձնական հմտություններ
- Խնդիրների լուծում
- Կոնֆլիկտի հարթում
- Ուշադիր
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/LSmjG
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: