Իրավաբան (Դատական պաշտպանության և բռնագանձումների բաժին)

Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
20/11/2026
Պարտականություններ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության Դատական պաշտպանության և բռնագանձումների բաժինը փնտրում է իր նոր թիմակցին։ Եթե համապատասխանում եք նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։ - Բանկի ներկայացուցչության ապահովում ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում և Արբիտրաժային դատարանում - Բանկի անունից ներկայացվող հայցադիմումների կազմում - Բանկի կողմից ներկայացված օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռների հարկադիր կատարման ներկայացնելու պահանջների իրականացում - Գրությունների, միջնորդությունների, հաշտության համաձայնությունների կազմում - Սնանկ ճանաչելու և սնանկության պահանջի գրանցման վերաբերյալ դիմումների կազմում - Վարչության գործունեության ընթացքում ծագած իրավական հարցերի վերաբերյալ եզրակացությունների և խորհրդատվությունների տրամադրում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն - Մասնագիտական աշխատանքային փորձ - Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն - Microsoft Office ծչագրային փաթեթի իմացություն - Պատասխանատվության զգացում - Ճշտապահություն - Հաղորդակցման հմտություններ - Թիմում աշխատելու կարողություն - Ժամանակի կառավարման կարողություն - Վարժ և սահուն խոսք կառուցելու հմտություն - Կազմակերպչական հմտություններ Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Մասնագիտական Հմտություններ - MS Office Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Գրավոր հաղորդակցության հմտություններ - Ժամանակի կառավարում - Ճկունություն
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Իրավաբան (Դատական պաշտպանության և բռնագանձումների բաժին)/ Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: