Բիզնեսի պլանավորման և վերլուծությունների բաժնի մասնագետ
Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
21/11/2026
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Բիզնեսի պլանավորման և վերլուծությունների բաժնի մասնագետի աշխատատեղը։
- Մակրոտնտեսական միտումների համատեքստում իրականացնել պորտֆելի կառուցվածքի վերլուծություն
- Գնահատել պորտֆելի կենտրոնացվածության ռիսկերը (Concentration Risk) ըստ ոլորտների, աշխարհագրական դիրքի և խոշոր խմբերի՝ առաջարկելով դիվերսիֆիկացման օպտիմալ սահմանաչափեր
- Մակրոտնտեսական սցենարների հիման վրա պատրաստել հիմնավորումներ և առաջարկներ ոլորտային սահմանաչափերի (industry limits) բիզնես-օպտիմալացման վերաբերյալ
- Իրականացնել պորտֆելի պարբերական սթրես-թեստավորում և սցենարային վերլուծություններ՝ կանխատեսելով հնարավոր վարկային կորուստները
- Նախագծել և կիրառել վաղ ազդարարման համակարգեր պորտֆելի մակարդակով ռիսկերի վաղաժամ հայտնաբերման և նվազեցման նպատակով
- Ուսումնասիրել Բանկի Ռիսկի Ախորժակի Սահմանման (RAS) շրջանակները՝ բիզնեսի աճի չօգտագործված հնարավորությունները բացահայտելու և դրանց արդյունավետ կիրառման վերաբերյալ առաջարկներ պատրաստելու նպատակով
- Աջակցել Ռիսկով Կշռված Ակտիվների (RWA) օպտիմալացմանը՝ առաջարկելով կապիտալի խնայողության գործիքներ (Capital-Light Solutions) և գործարքների արդյունավետ կառուցվածքավորում
- Իրականացնել պորտֆելի և սեգմենտների կողմից գեներացվող EBDA ցուցանիշների շարունակական հսկողություն և վերլուծություն
- Իրականացնել տարբեր ոլորտների և խոշոր հաճախորդների եկամտաբերության վերլուծություն և եկամտաբերության ավելացման ուղղված քայլեր՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռիսկով կշռված ակտիվների և կապիտալի եկամտաբերության ցուցանիշների կառավարմանը
- Կազմել և սահմանված պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություններ վարկային պորտֆելի որակի, ռիսկերի դինամիկայի և իրականացված միջոցառումների վերաբերյալ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Ռիսկերի գնահատման գործիքների իմացություն
- ԱԲ գործիքների կիրառություն
- Ֆինանսական հաշվետվությունների խորը վերլուծություն
- Ապագա ֆինանսական հոսքերի պլանավորման հմտություններ
- Վարկային պորտֆելի պլանավորման և հնարավոր ռիսկերի կանխատեսման հմտություններ
- Փաստաթղթաշրջանառություն վարելու կարողություն
- Տվյալների ներմուծման հմտություններ
- Օտար լեզուների իմացություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- Վերլուծական եւ մաթեմատիկական հմտություններ
- Ռիսկերի վերլուծություն
- Ռիսկերի գնահատում
Դիմելու Գործընթաց
Դիմել այսռեղ՝
https://short-url.cc/1A-Qf
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: