Վերահսկող օպերատոր
Կազմակերպություն
Գրանդ Քենդի ՍՊԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Ադմինիստրատիվ Աշխատանք
Երևան, Հայաստան
27/11/2026
Պարտականություններ
Գրանդ Քենդի ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում անձանց՝ վերահսկող օպերատորի թափուր հաստիքը համալրելու համար:
- Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներում շուրջօրյա տեսահսկաման աշխատանքների իրականացում
- Տարբեր տեխնիկական անսարքությունների շտկում կապված տեսահսկման համակարգի տարբեր սարքավորումների և տեղադրված տեսահսկման խցիկների հետ
- Հակահրդեհային համակարգերի մոնտաժում և տեխնիկական սպասարկում
- Անվտանգության համակարգերի բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում
- Ընկերության ներքին կարգապահական կանոնների խախտումներ արձանագրելու դեպքում տեղեկացնում վերադասին և ղեկավարությանը
- Տեսահսկման աշխատանքների իրականացման շարժի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և տրամադրում
- Վերադասի կողմից տրված աշխատանքային գործառույթների հետ կապված այլ ծառայողական հանձնարարությունների կատարում
Պահանջվող Հմտություններ
- Միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Համակարգչային գրագիտություն
- Տեսահսկման համակարգերի, տեսախցիկների և տեսագրությունների որոնման ու պահպանման հիմնական սկզբունքների իմացություն,
- Անվտանգության կանոնների և ներքին կարգապահական պահանջների իմացություն
- Բարձր պատասխանատվության զգացում, ուշադիր և կենտրոնացած աշխատելու ունակություն
- Վերլուծական մտածողություն և արագ արձագանէելուկարողություն արագ իրավիճակներում
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու և այն պահպանելու կարողություն
- Թիմում աշխատելու, հաղորդակցվելու և սթրեսային իրավիճակներում արդյունավետ գործելու հմտություն
Դիմելու Գործընթաց
Կարող եք դիմել «Գրանդ Քենդի» ՍՊԸ 010446334, 010446383 հեռախոսահամրներով:
Էլ հասցե`
staff@grandcandy.am
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
8-ժամյա աշխատանքային գրաֆիկ
հասցե՝ Հրանտ Վարդանյան 33