Վարկային մասնագետ

Կազմակերպություն
Էվոկաբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
20/11/2026
Պարտականություններ
- Evoca-ն փնտրում է Վարկային մասնագետի, ով պատասխանատու է լինելու հաճախորդների արդյունավետ սպասարկման, վարկային ծառայությունների որակյալ մատուցման և վաճառքների համար: - Հաճախորդների ներգրավում - Վարկավորման գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում - Վարկային պորտֆելի սպասարկում - Պրոդուկտների ակտիվ վաճառքի իրականացում - Հայտերի ընդունում և վարկունակության գնահատում - Գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում - Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում - Հաճախորդների վճարումներին հետևում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում - Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես բիզնես և/կամ սպառողական վարկերի գծով մասնագետ - ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն - Հաղորդակցման զարգացած հմտություններ - Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ - Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ վերլուծական ճկուն միտք - Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Գրավոր հաղորդակցության հմտություններ - Ժամանակի կառավարում - Ճկունություն
Դիմելու Գործընթաց
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկային մասնագետ»: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ - Բժշկական ապահովագրություն - Ճամփորդական ապահովագրություն - Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ - Տոնական և տարեվերջյան բոնուսներ - Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ - Վճարվող հանգստյան օրեր - Սպորտ փաթեթ - Անգլերեն լեզվի դասընթացներ - Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային Կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և Սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում)