Ներքին դիտարկումների փորձագետ

Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
22/11/2026
Պարտականություններ
«Ֆասթ Բանկ» ՓԲ Ընկերությունը փնտրում է Ներքին դիտարկումների փորձագետ։ - Հաճախորդների նույնականացման և KYC գործընթացի վերահսկողություն, տեղեկատվության որակի մոնիթորինիգի իրականացում - Բարձր ռիսկային հաճախորդների հետ գործարար հարաբերություն հաստատելու կամ շարունակելու համար եզրակացության տրամադրում - Հաճախորդների դասակարգում ըստ ռիսկայնության աստիճանի և ռիսկահենք մոտեցման համաձայն գործարքների շարունակական մոնիթորինգի իրականացում - Սև ցանկերի հետ համընկնումների դեպքում որոշման կայացում - Տվյալների բազայի պարբերական ստուգում՝ գործող հաճախորդների բազայում համընկնումները բացահայտելու համար - Գործարքների շարունակական մոնիթորինգի իրականացում, անհրաժեշտության դեպքում պահանջելով հավելյալ տեղեկատվություն և գործարքը հիմնավորող փաստաթղթեր։ Մոնիթորինգի արդյունքների ձեռք բերված տեղեկատվության հաշվառում և պահպանում - Պարտադիր տեղեկացման ենթակա հաշվետվությունների կազմում և տրամադրում Լիազոր մարմնին՝ հետևելով սահմանված ժամկետներին - Կասկածելի գործարքների բացահայտում, վերլուծում և ներկայացում Ներքին դիտարկումների ղեկավարին՝ վերջնական որոշում կայացնելու համար - Հաճախորդների տվյալների թարմացման գործընթացի կազմակերպում և տվյալների որակի նկատմամբ վերահսկողություն, սխալներ կամ թերացումներ հայտնաբերելու դեպքում դրանք ուղղելուն միտված գործողությունների ձեռնարկում - Լիազոր մարմնի կողմից ուղարկված հարցումների պատասխան գրությունների պատրաստում և առկայության դեպքում տեղեկատվության տրամադրում - Մասնաճյուղերին ՓԼ/ԱՖ գործընթացների մասով մշտապես աջակցում և խորհրդատվության տրամադրում - ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում աշխատակիցների ուսուցման նյութերի պատրաստում և ուսուցումների անցկացում - Միջազգային սանկցիաների պահանջների պահպանման նպատակով միջազգային փոխանցումների նկատմամբ վերահսկողություն։ Ֆիլտրման համակարգերի կողմից սանկցիաների ցանկերի հետ համընկնումների դեպքում որոշման կայացում - ՓԼ/ԱՖ հնարավոր և առկա ռիսկերի գնահատման համար տարեկան հաշվետվության պատրաստման աջակցում - Թղթակից բանկերի կողմից փոխանցումների վերաբերյալ ՓԼ/ԱՖ հարցումների պատասխանների պատրաստում և տեղեկատվության հավաքագրում, պահպանում - ՏՏ կառավարման դեպարտամենտին տեխնիկական առաջադրանքների ներկայացում
Պահանջվող Հմտություններ
- Տեխնիկական առաջադրանքներ կազմելու ունակությունը կդիտվի առավելություն - Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն - Համակարգչային գիտելիքների լավ տիրապետում՝ MS Office, բազաների հետ աշխատելու հմտություն - Ժամանակի կառավարման, վերջնաժամկետներին հետևելու և պահպանելու ունակություն - Միջազգային սերտիֆիկատի տիրապետումը կդիտվի առավելություն - Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ - Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, ֆինանսական) Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ Մասնագիտական Հմտություններ - Բանկային գործունեություն Անձնական հմտություններ - Թիմում աշխատելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://short-url.cc/1GQQf Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: