Ռազմավարության և մեթոդաբանության վարչության գլխավոր մասանագետ
Կազմակերպություն
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
13/11/2026
Պարտականություններ
- Բանկի գործունեության ռազմավարության մշակում, մշակման հետ կապված նյութերի հավաքագրում, վերլուծություն
- ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող «Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի» մշակում, մշակման հետ կապված նյութերի հավաքագրում, վերլուծություն
- Բանկի բյուջի կազմման հետ կապված անհրաժեշտ տվյալների և նյութերի հավաքագրում, խմբավորում, բյուջի կազմում, վերլուծություն
- Բանկի և մասնաճյուղերի գործունեության արդյունքների և Բանկի բյուջի կատարողականի վերլուծություն, հաշվետվությունների կազմում
- ՀՀ բանկային համակարգի գործունեության հիմնական ցուցանիշների վերլուծություն
- Բանկի մեթոդոլոգիական աշխատանքների կատարման հետ կապված նյութերի հավաքագրում և խմբավորում
- Բանկի շահագրգիռ ստորաբաժանումների հետ քաղաքականությունների, կարգերի, կանոնակարգերի և այլ նորմատիվ ակտերի մշակում, վերանայում և կատարելագործում
- Բանկի նոր մասնաճյուղերի բացման տնտեսական ծրագրերի մշակում
Պահանջվող Հմտություններ
Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ՝
- Ֆինանսներ և բանկային գործ
- Բանկային օրենսդրություն
- Հաշվապահություն
- Մակրոտնտեսագիտություն
- Միկրոտնտեսագիտություն
Լեզվի իմացություն
- Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (գրականությունից ազատ օգտվելու մակարդակ)
Տեխնիկական հմտություններ
- Անհրաժեշտ` MS Excel, MS Word
- Հետևյալ բնագավառներում գիտելիքները կդիտվեն որպես առավելություն
- VBA, Python ծրագրավորման լեզուներ: SQL
- Հետևյալ բնագավառներում գիտելիքները կդիտվեն որպես առավելություն
- Հավանականությունների տեսություն էկոնոմետրիկա տնտեսամաթեմատիկական մոդելավորում
Պահանջվող կրթությունը
- Բարձրագույն տնտեսագիտական
- Պահանջվող աշխատանքային փորձը
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- ՀՀ բանկային օրենսդրություն
Անձնական հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
- Ճկունություն
- Նպատակասլաց
- Նախաձեռնողականություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/21oje
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել
hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հետադարձ կապ`
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9604, 9605, 9606 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
- Բժշկական ապահովագրություն
- Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար
- Բոնուսային և խրախուսական համակարգ
- Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
- Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ
- Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)
- Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով
Պահանջվող փաստաթղթերը