Ռեգիոնալ տեխնիկական աջակցման մասնագետ
Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Արարատ, Հայաստան
08/11/2026
Պարտականություններ
Ակբա բանկը փնտրում է Ռեգիոնալ տեխնիկական աջակցման մասնագետ։
Աշխատանքը ենթադրում է Ակբա բանկի՝ Արարատ մարզի բոլոր մասնաճյուղերի տեխնիկական սպասարկում և աջակցում։
- Իրականացնել նոր աշխատակայանների և հարակից այլ սարքերի տեղադրում, առկա աշխատող համակարգչային տեխնիկայի մշտական մոնիթորինգ
- Իրականացնել հերթերի համակարգերի տեղադրում և սպասարկում՝ ապահովելով դրանց անխափան գործարկումը և աշխատանքը
- Իրականացնել մասնաճյուղերի Սերվերային հանգույցների և հանգույցների անխափան սնուցման սարքերի պարբերական սպասարկում
- Իրականացնել Բանկի կառուցվածքային մալուխային համակարգերի, անվտանգության համակարգերի իրագործման/մոնտաժման աշխատանքներ
- Հաշվառել և ապահովել համակարգչային տեխնիկայի տեղափոխումը Տեխնիկական աջակցման բաժին կամ Սերվիս կենտրոն՝ սպասարկման կամ վերնանորոգման նպատակով
- Հետևել համակարգչային տեխնիկայի մինիմալ պահանջներին և պիտանելիության ժամկետներին, անհրաժեշտության դեպքում հզորացնել տվյալ համակարգչային տեխնիկան՝ ըստ սահմանված ընթացակարգի
- Իրականացնել ընդհանուր և կիրառական ծրագրային ապահովման տեղակայում, ապահովել ծրագրային ապահովումների, օպերացիոն համակարգերի միանմանությունը մասնաճյուղում՝ համաձայն սահմանված պահանջների
- Իրականացնել հերթերի կառավարման համակարգերի և տեղեկատվական վահանակների համապատասխան ծրագրային ապահովման տեղակայում և սպասարկում՝ ապահովելով անխափան գործարկումը և աշխատանքը
- Իրականացնել բանկոմատների և կանխիկի ընդունման տերմինալների համապատասխան ծրագրային ապահովման տեղակայում և տեխնիկական սպասարկում
- Հաշվարկել անհրաժեշտ ցանցային նյութերի քանակը ըստ սահմանված KPI-ների
ապահովել ցանցային հանգույցների անխափան աշխատանքը և շաբաթական կտրվածքով տրամադրել տեղեկատվություն առաջացած խնդիրների վերաբերյալ
- Ապահովել համակարգչային տեխնիկայի միացումը կառուցվածքային մալուխային համակարգին՝ պահպանելով սահմանված համապատասխան տեսքը
- Ներկայացնել հաշվետվություն ամսեկան պարբերականությամբ Ռեգիոնալ տեխնիկական աջակցման թիմ լիդերին՝ մարզում առկա գործող համակարգչային տեխնիկայի վիճակի և առաջացած խնդիրների վերաբերյալ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
- Թվային հմտություններ
- Համակարգչային տեխնիկայի հիմնական գիտելիքներ
- MS Windows ընտանիքի օպերացիոն համակարգերի հիմնական գիտելիքներ
- MS Office ծրագրային ապահովման հիմնական գիտելիքներ
- Բանկի և այլ ստանդարտ ծրագրային ապահովման հիմնական գիտելիքներ
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- Աջակցություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://tinyurl.com/cmr2ks8f
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: