Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի ֆինանսական խորհրդատու
Կազմակերպություն
Արդշինբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
11/11/2026
Պարտականություններ
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող, ռուսերենի գերազանց իմացությամբ Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
- Private հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում
- Պոտենցիալ և առկա Private հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարում
- Private հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում և պարբերաբար թարմացում
- Առկա Private հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում Ներքին իրավական ակտերով սահմանված մոնիթորինգների իրականցման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մոնիթորինգի իրականացում
- Private հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի իրականացում ընդունված բիզնես պլանին համապատասխան
- Private հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում, էֆֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում և ներկայացում անմիջական ղեկավարին
- Նշված խնբի հաճախորդներին վարկավորման դեպքում՝ մոնիթորինգի իրականացում Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով
- Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարման կազմակերպում, սպասարկում
- Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելի վերլուծություն, տենդենցների վերլուծություն, գործարքների ակտիվացմանն ուղղված աշխատանքների գծով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին
- Private հաճախորդների վերաբերյալ KYC, AML պահանջներից բխող պարբերաբար պահանջվող հարցաշարերի, տեղեկատվության, հիմնադիր և այլ փաստաթղթերի ապահովում և թարմացում
- Ուղղության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում, Private հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին
- Ուղղությանը աշխատանքներին վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում
- Private հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում և ներկայացում անմիջական ղեկավարին
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում
Պահանջվող Հմտություններ
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
- Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 6 ամսվա փորձ սպասարկման ոլորտում (նախընտրելի է ֆինանսական, բանկային)
- Ունես MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է
- Ունես հայերեն, ռուսերեն (գերազանց) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն
- Ունես վաճառքի մեթոդների իմացություն և կիրառում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/SgmX2
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող