ՓՄՁ բիզնեսի խորհրդատու, ք. Աբովյան
Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Աբովյան, Հայաստան
16/10/2026
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ ով կհամալրի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի խորհրդատուի աշխատատեղը։
- Պլանավորել, թիրախավորել և ձեռնարկել միջոցառումներ պոտենցիալ հաճախորդներ բացահայտելու և ներգրավելու ուղղությամբ
- ՓՄՁ գործող և պոտենցիալ հաճախորդներին իրականացնել բանկի պրոդուկտների նպատակային վաճառքներ,
- Խաչաձև և վերադիր վաճառքներ իրականացնելու միջոցով բարձրացնել գործող հաճախորդների պրոդուկտային ծանրաբեռնվածության մակարդակը
- Ընդունել վարկերի, վարկային գծերի և Բանկի այլ պրոդուկտների դիմումները և ապահովել պրոդուկտի տրամադրման շղթայի անխափան ընթացքը
- Իրականացնել հաճախորդների տվյալների կառավարումը, ընթացիկ թարմացումները, հավաքագրել Բանկի պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ տեղեկատվությունը և մուտքագրել Բանկի տվյալների բազայում
- Իրականացնել իրեն կցված հաճախորդների պորտֆելի կառավարումը, ներառյալ՝ պլանավորումը, մոնիթորինգը և վերլուծությունը, ապահովելով պորտֆելի արդյունավետության բարելավումը
- Ապահովել անհատական վաճառքի պլանի (անհատական աշխատանքային նպատակներ) կատարումը և նպաստել մասնաճյուղի վաճառքի պլանի (թիմային աշխատանքային նպատակներ) կատարմանը
- Խթանել Բանկի թվային և հեռահար ծառայությունների (բջջային և ինտերնետային ծառայություններ, բանկոմատներ, կանխիկի ընդունման տերմինալներ և այլն) կիրառումը
- Իրականացնել ՓՄՁ շուկայի և ոլորտային զարգացումների մշտադիտարկում, վերլուծել մրցակցային միջավայրը և ներկայացնել առաջարկություններ վաճառքի գործընթացը բարելավելու նպատակով
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, ֆինանսների և այլ հարակից ոլորտներում
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ (նվազագույնը 2 տարի)
- B2B վաճառքի տեխնիկաների իմացություն (SPIN, AIDA, խաչաձև վաճառք, առարկությունների կառավարում և այլն)
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ
- Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն
- Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիակների տիրապետում
- Ներկայացուցչական հմտություններ
- Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն
- Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
- Անձնական հմտություններ
- Ներկայացման հմտություններ
- էմոցիոնալ / հուզական բանականություն
- Հաղորդակցություն
- Թիմային խաղացող
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/UrZ01
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: