Բիզնես վարկավորման մասնագետ, Աբովյան մասնաճյուղ

Կազմակերպություն
Ամերիաբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Աբովյան, Հաայաստան
15/10/2026
Պարտականություններ
Բիզնես վարկային մասնագետն ապահովում է բիզնես վարկերի տրամադրման և հետագա սպասարկման գործընթացը: - Իրականացնել բիզնես հաճախորդների վարկային պրոդուկտներին առնչվող կարիքների բացահայտում, վերջիններիս տրամադրել ընդլայնված խորհրդատվություն - Նախաձեռնել Բիզնես վարկային հայտի գործընթաց, իրականացնել հայտի հիման վրա հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, ԻԱ/ԱՁ հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում - Ներկայացված տվյալների և փաստաթղթերի հիման վրա տալ հաճախորդի վերաբերյալ պատշաճ վերլուծված տեղեկատվություն և բիզնես վերլուծության եզրակացությունը - Կազմակերպել Գրավ հանդիսացող գույքի նախնական գնահատման գործընթաց, ինչպես նաև գույքի և բիզնեսի մոնիտորինգ այցելություններ - Կազմել, վերլուծել և ներկայացնել հաճախորդների բիզնես վարկերի տրամադրման վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ - Ներկայացնել բիզնես վարկային հայտը շահագրգիռ ստորաբաժանումների դիտարկմանը և դիրքորոշմանը: - Կազմակերպել, համակարգել հաստատված վարկի տրամադրման գործընթացը
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/ - Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես բիզնես վարկային մասնագետ - Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 համակարգի իմացությունը ցանկալի է - Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն - Գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում - Վերլուծական մտածողություն - Գերազանց հաղորդակցման հմտություններ - Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն - Թիմային աշխատանքի ունակություններ: - Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Մասնագիտական Հմտություններ - MS Office - ArmSoft բանկային ծրագրային ապահովում Անձնական հմտություններ - Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն - Ուշադիր - Թիմում աշխատելու ունակություն - Հաղոորդակցման հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/A5HJB Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Լրացուցիչ տեղեկություն: ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: