Վաճառքի խորհրդատու (էլեկտրամոբիլների սրահ)
Կազմակերպություն
Քար Հանթեր Սեյլ ՍՊԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Մարքեթինգ և Վաճառքներ
Երևան, Հայաստան
13/09/2026
Պարտականություններ
- Էլեկտրամոբիլների սրահ այցելած հաճախորդների պրոֆեսիոնալ ընդունելություն և բարձրակարգ սպասարկում
- Մեքենաների տեխնիկական բնութագրերի, առավելությունների և խելացի համակարգերի մանրամասն ներկայացում
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ
- Վաճառքի ամբողջական գործընթացի կազմակերպում և պայմանագրերի կնքում
- Սոցիալական հարթակների ամենօրյա կառավարում և դրանց միջոցով վաճառքների խթանում
Պահանջվող Հմտություններ
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ սպասարկման ոլորտում (հատկապես ավտոմոբիլային) կդիտվի որպես մեծ առավելություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը պարտադիր է, չինարենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հետաքրքրվածություն ժամանակակից տեխնոլոգիաներով և էլեկտրամոբիլների շուկայով
- Գերազանց հաղորդակցման, ներկայացման և բանակցելու հմտություններ
- Բարեհամբույր, համբերատար և սպասարկողական բարձր մշակույթ
Դիմելու Գործընթաց
Եթե ցանկանում եք դառնալ էկո-տրանսպորտի ապագան կերտող մեր թիմի անդամ, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել
carhuntersale@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (Subject) դաշտում նշելով «Electric vehicle showroom service specialist – Car Hunter Sale»:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Ի՞նչ ենք առաջարկում մենք՝
- Մրցունակ, շուկայականից բարձր աշխատավարձ 300.000դրամ + բոնուսներ յուրաքանչյուր վաճառքից.
- Կարիերայի աճի լայն հնարավորություններ արագ զարգացող միջազգային ընկերությունում,
- Ժամանակակից, հարմարավետ աշխատանքային միջավայր և ընկերասեր թիմ,
- Օրվա մեջ մեկ ժամ ընմիջման հնարավորություն (սնունդը ապահովում ենք մենք):
- Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք (Շաբաթական 6 օր 11:00 – 20:00)
Հասցե՝ Դավիթ Բեկ 170