Վաճառքի և սպասարկման մասնագետ Թալին ՍԿ-ում

Կազմակերպություն
Վիվա Արմենիա ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Սպասարկում և Անվտանգություն
Թալին, Հայաստան
27/08/2026
Պարտականություններ
Viva-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով վաճառքի և սպասարկման մասնագետի՝ անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությամբ: - Հաճախորդներին մատուցել ծառայություններ՝ ընկերության կողմից սահմանված չափանիշներին և պլանային ցուցանիշներին համապատասխան, ինչպես նաև հետևել դրանց իրականացմանը - Հաճախորդներին տեղեկացնել և տրամադրել անհրաժեշտ գովազդային նյութեր (ապրանքների, ծառայությունների և սակագների բնութագրեր) - Տրամադրել տեխնիկական աջակցություն ապրանքների/ ծառայությունների ակտիվացման/ ապաակտիվացման գործընթացում - Վաճառել բջջային հեռախոսներ/սարքեր, տվյալների փոխանցման սարքեր և աքսեսուարներ - Մատուցել ծառայություններ կանխավճարային/ հետվճարային ապրանքատեսակների, ձայնային և տվյալների փոխանցման սակագների վերաբերյալ - Պատրաստել հաշվետվություններ - Ապահովել բաժանորդների հայտերի և բողոքների մշակումը - Ապահովել հաճախորդների տվյալների և ընկերության գործունեության/ստանդարտների գաղտնիությունը
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ավարտական կուրսում և մագիստրատուրայում սովորող ուսանողները) - Հաճախորդների սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն - Բիլինգային համակարգերում տարբեր գործարքների իրականացման իմացությունը ցանկալի է - Ընկերության և մրցակիցների սակագների/ ապրանքատեսակների/ ծառայությունների/ փաթեթների իմացություն - Համակարգչային հմտություններ (Word, Excel) - Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն - Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ - Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցություններ վարելու լավ հմտություններ - Կոնֆլիկտների և սթրեսի կառավարման հմտություններ Առողջության ապահովագրություն, Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ, Պարգևավճարներ, Ուսուցման և զարգացման հնարավորություններ, Որոշակի վճարովի հանգստյան օրեր, Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ: Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից: Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - Վաճառքի/սպասարկման փորձ Անձնական հմտություններ - Ժամանակի կառավարում - Ճկունություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/ePQFn Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Միացի՛ր մեզ և կստանաս՝ - Առողջության ապահովագրություն - Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ - Պարգևավճարներ - Ուսուցման և զարգացման հնարավորություններ - Որոշակի վճարովի հանգստյան օրեր - Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից: