Ապահովագրության մասնագետ

Կազմակերպություն
Արմսվիսբանկ ՓԲ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/08/2026
Պարտականություններ
Արմսվիսբանկ ՓԲ ընկերության Հաճախորդների սպասարկման դեպարտամենտին անհրաժեշտ է Ապահովագության մասնագետ: - Կազմակերպել և իրականացնել բանկում գրավադրվող գույքի, տրանսպորտային միջոցների և այլ ապահովագրության ենթակա օբյեկտների ապահովագրման գործընթացը - Կնքել, վերակնքել և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել ապահովագրական պայմանագրերում - Հետևել ապահովագրական պայմանագրերի գործողության ժամկետներին և ապահովել դրանց ժամանակին երկարաձգումը - Պատրաստել և ուղարկել ապահովագրությունների վերաբերյալ ծանուցումներ հաճախորդներին և ներքին ստորաբաժանումներին - Իրականացնել համագործակցություն և բանակցություններ ապահովագրական ընկերությունների հետ՝ լավագույն պայմանների ապահովման նպատակով - Ստուգել ապահովագրական փաստաթղթերի համապատասխանությունը բանկի ներքին քաղաքականություններին և գործող օրենսդրությանը - Վարել ապահովագրական փաստաթղթաշրջանառությունը և ապահովել տվյալների ճշգրիտ մուտքագրումը տեղեկատվական համակարգերում - Խորհրդատվություն տրամադրել բանկի աշխատակիցներին և հաճախորդներին ապահովագրական հարցերի վերաբերյալ - Կազմել հաշվետվություններ և իրականացնել ապահովագրական գործընթացների ընթացիկ վերահսկողություն
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն - Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկային/ֆինանսական ոլորտում - Կորպորատիվ վարկային հաճախորդների հետ աշխատանքային փորձը ցանկալի է - ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն - Նախաձեռնող, ճկուն և վճռական - Պատասխանատվության բարձր աստիճան - Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ - Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն - Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն - Arm Soft Bank իմացությունը ցանալի է Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - Ֆինանսական վերլուծություն Անձնական հմտություններ - Ճկունություն - Ուշադիր
Դիմելու Գործընթաց
Բոլոր հետաքրքրվող և համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել լուսանկարով ռեզյումեն hr@armswissbank.am էլ. Փոստին` վերնագրում նշելով “Ապահովագության մասնագետ”: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: