Ոսկերիչ-գնահատող, «Շենգավիթ» մասնաճյուղ

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
17/07/2026
Պարտականություններ
ԱյԴի Բանկը փնտրում է փորձառու թեկնածուի ստորև ներկայացված պարտականություններն իրականացնելու համար։ - Աշխատանքային պարտականություններ - Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների - Գնահատման արդյունքների մասին համապատասխան գնահատման ակտի կազմում - Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների ուսումնասիրում - Աշխատանք ժամկետանց հաճախորդների հետ
Պահանջվող Հմտություններ
- Ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթություն - Համապատասխան փորձ ոսկերչության ոլորտում, - Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն - Ազնվություն և անաչառություն - Բծախնդրություն - Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է - Հաճախորդ ներգրավելու ունակություն - Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն - Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - Ոսկերիչ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://rb.gy/3yltwq Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: