Ուղղակի վաճառքների մասնագետ

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
17/07/2026
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածու, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար: - Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն - Հաճախորդների ներգրավման նպատակով տարատեսակ ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում և անցկացում - Բանկի պրոդուկտների ներկայացում տարբեր ընկերություններում - Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում - Մանրածախ պրոդուկտների վաճառքների/խաչաձև վաճառքների իրականացում - Վաճառքի տարբեր ուղիներով հաճախորդների ներգրավում - Վաճառքի վերաբերյալ շնորհանդեսներին մասնակցություն - Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին վաճառվող պրոդուկտների/բանկային ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում - Բացակայող աշխատակցին փոխարինում ըստ անհրաժեշտության
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Բանկային գործի՝ գերազանց, Ֆինանսների և Մարքեթինգի լավ իմացություն - Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերեն լեզուների լավ իմացություն - ՀՀ բանկային օրենսդրության լավ իմացություն - MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես՝ Excel և PowerPoint - Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում - Ներգրավման և վաճառքի հմտություններ - Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն - Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն - Վերլուծական հմտություններ - Արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն - Ուշադրություն մանրուքների նկատմամբ, միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու հմտություն - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ - Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում Պահանջվող թեկնածուի մակարդակը - Կրտսեր Մասնագիտական Հմտություններ - Վաճառք Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Retail sales
Դիմելու Գործընթաց
Դիմիր այստեղ՝ https://shorturl.at/reRr5 Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: